Համանախագահները պետք է այցելեն հայ-ադրբեջանական սահման. ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի անհրաժեշտություն է տեսնում, հայտնում է Sputnik Азерайджан-ը:
«Շատ կարեւոր է, որ նրանց, այնուամենայնիվ, հաջողվի մոտ ժամանակներս այցով գտնվել տարածաշրջանում եւ տեղում հասկանալ իրավիճակը, խոսել կողմերի հետ։ Կարծում եմ, որ նման հնարավորություններ կարող են բացվել մոտ ժամանակներս», - հայտարարել է նա: