Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման սարքի գնման հաշվին գերշահու՞յթ են ստացել. նոր փաստեր՝ կասկածելի գործարքից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան չորս ամիս տևած հետաքննության արդյունքում NEWS.am–ը ուշագրավ տեղեկություններ է պարզել նախորդ տարեվերջին առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ի կողմից պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ։ NEWS.am–ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է ձեռքբերված սարքավորումների կիրառությանն ու մասնագիտական հիմնավորումներով ներկայացրել ԴՆԹ նույնականացման  փորձաքննությունների ընթացքում ի հայտ եկող հնարավոր ռիսկերն ու վիճարկել երկրորդ հոսքագծի կիրառման արդյունավետությունը։ Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոլորտի պատասխանատուները պետության և զոհերի հարազատների համար կարևորագույն գործընթացը կազմակերպելիս ոչ միայն հաշվի չեն առել մասնագիտական կարևոր նրբություններ, այլև ԴՆԹ նույնականացման գործընթացի մենաշնորհը տվել են առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ին, որն էլ իր հերթին հրատապ գնման արդյունքում գերշահույթ է ապահովել մատակարար ընկերության համար։ Կասկածելի գործարքի մանրամասները ներկայացնում ենք հերթականությամբ և փաստերով։

Պետական գնումների համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ռազմական դրությամբ պայմանավորված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի ձեռքբերման նպատակով մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել է երկու ընկերություն՝ լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի ներմուծմամբ և մատակարարմամբ զբաղվող  «Մեդիսար» ՍՊԸ–ն և  լաբորատոր հետազոտություններով և բժշկական սարքավորումների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ–ն։ Վերջինիս հայտը մերժվել է, քանի որ ընկերության կողմից առաջարկվող մատակարարման ժամկետը չի համապատասխանել գնման կարիքներին։ Արդյունքում դեկտեմբերի 18–ին ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ–ը 295,8 մլն դրամի պայմանագիր է կնքել «Մեդիսար» ՍՊԸ–ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է մինչև հունվարի 31–ը կատարել պայմանագրով նախատեսված գնումը։ NEWS.am–ի տեղեկություններով՝ հիշյալ մատակարարը ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումները ձեռք է բերել գիտության ոլորտում աշխարհի առաջատար «Թերմո Ֆիշեր (Thermo Fisher Scientific) ընկերությունից 2020 թվականի դեկտեմբերին։  NEWS.am–ի լրագրողը, ներկայանալով որպես լաբորատոր սարքավորումների ոլորտի մատակարար, դեռևս երկու ամիս առաջ գրավոր հարցում էր ուղարկել հիշյալ ընկերությանը՝ խնդրելով տրամադրել պայմանագրում թվարկված 39 անուն ապրանքատեսակների գները։ Օրեր առաջ «Թերմո Ֆիշեր»–ի պաշտոնական ներկայացուցչից ստացել ենք պատասխան, ըստ որի՝ 39  անուն սարքավորումների և լաբորատոր նյութերի հավաքածուի գնման համար ընկերությունն առաջարկել է 237,586 ԱՄՆ դոլար, որը համարժեք է 122,766 մլն դրամի։ Հաշվի առնելով պայմանագրով նախատեսված գնման համար պետության հատկացրած գումարի և մեզ առաջարկված գնի միջև առկա զգալի տարբերությունը, փորձեցինք պարզել նաև Հայաստան ներմուծված ապրանքների մաքսային արժեքը։ Մասնավորապես, NEWS.am–ի տրամադրության տակ հայտնված մաքսային գործարքների մասին տեղեկատվության համաձայն՝ «Մեդիսար» ՍՊԸ–ն 2021թ. հունվարի 5–ին Վրաստանից ներմուծել է ԴՆԹ նույնականացման համար նախատեսված սարքավորումներ, որոնց ծագման երկիրը եղել է Չինաստանը և Սինգապուրը։

 Մասնավորապես, ընկերությունը ներմուծել է դատաբժշկական ԴՆԹ–ի էքստրակցիայի համակարգ (AutoMate ExpresS Forensic DNA Extraction System)՝ 3 հատ, սարքավորման ծրագրային ապահովում (GeneMapper™ ID-X Software v1.6, Full Installation)՝ 2 հատ մագնիսական շտատիվ փորձանոթների համար (DynaMag™-2 Magnet), մազանոթներ հենետիկ անալիզատորի համար (3500 Genetic Analyzer Capillary Array, 36 cm), ինչպես նաև 97 կգ ախտորոշիչ և լաբորատոր ազդանյութեր։ Հիշյալ ապրանքատեսակների մաքսային ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 184 մլն դրամ՝ ներառյալ հարկերը։ Ստացված տվյալներից պարզ է դառնում, որ գնման գործընթացի արդյունքում մատակարար ընկերությունը առնվազն 111  մլն դրամի (212,237 ԱՄՆ դոլար) շահույթ (վերադիր) է ստացել։ Նշենք, որ գնման գործընթացը տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում։ Մեր տեղեկություններով՝ հոսքագիծը հնարավորինս արագ ձեռքբերելու նպատակով Թորոսյանն անձամբ է բանակցել մատակարարի հետ և ուղիղ կապի մեջ է եղել ընկերության ղեկավարության հետ։

 Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 5–ին NEWS.am–ն անդրադարձել էր այս կասկածելի գործարքին՝ նկատելով, որ նույն սարքավորումից կենտրոնը ձեռք է բերել դեռ 2018–ին։ Արձանագրել էինք, որ տվյալ ավտոմատացված համակարգի օրական մինչև 300 ԴՆԹ տիպավորում կատարելու հզորության նույնիսկ 10 տոկոսը ՊՈԱԿ–ը չի կարողանում օգտագործել, քանի որ ոսկրի ԴՆԹ սեքվենավորման համար նմուշապատրաստման բարդ գործընթացներն իրականացնող փորձագիտական բավարար ներուժ չունի: Նկատել էինք, որ անգամ երկրորդ սարքավորման ձեռքբերումը չի արագացնի նույնականացման գործընթացը և որ դրա համար ավելի քան 6-7 ամիս կպահանջվի։ Եվ ահա, նոր սարքավորում ձեռք բերելուց երեք ամիս անց պարզ դարձավ, որ ոլորտի պատասխանատուները ստիպված են զոհերի շուրջ 100 մասունք արտասահման ուղարկել, քանի որ դրանք չափազանց վնասված են և որ Հայաստանում առկա սարքավորումներով հնարավոր չէ իրականացնել դրանց նույնականացումը։ Իսկ ռազմական գործողությունների դադարից 7 ամիս անց էլ պատերազմի զոհերի մարմիններից և մասունքներից վերցված 70 փորձանմուշ դեռևս գտնվում է փորձաքննության ընթացքում։ Նման պարագայում տրամաբանական հարց է ծագում՝ հերթական անարդյունավետ ծախսը կատարելուց առաջ մի՞թե ոլորտի պատասխանատուները չէին հաշվարկել ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների ընթացքում ի հայտ եկող հնարավոր խնդիրները, թե՞ վախենալով զոհերի հարազատների արդարացված բողոքից, շտապեցին փարատել հարազատների դժգոհությունները՝ հայտարարելով, թե պետությունը երկրորդ սարքավորումը ձեռք է բերում ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար։  Եվ, ի վերջո, մի՞թե արդարացված է հետպատերազմյան ճգնաժամի և սոցիալ–տնտեսական լուրջ դժվարությունների առջև հայտնված երկրի համար նման հոսքագծի ձեռքբերումը վստահել մի ընկերության, որը կարող է գերշահույթ ստանալ պատերազմի զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննություններին առնչվող մատակարարումից։ Կամ գուցե պետական պաշտոնյաները և՞ս ներգրավված են եղել այս գործընթացում և ստացել իրենց մասնաբաժի՞նը։ Այս հարցերի պատասխանները ստանալու և գործարքի ընթացքում թույլ տրված հնարավոր ապօրինությունները բացահայտելու հարցում առաջին հերթին անելիք ունի գլխավոր դատախազությունը, որը և պետք է պարզի, թե որքանով են արդյունավետ ծախսվել պետական միջոցները, արդյոք գործ ունենք վատնման ենթադրյալ դեպքի հետ, թե՞ ոչ։ Այս հարցի առնչությամբ իր դիրքորոշումը պետք է հայտնի նաև պետության ղեկավարը, որն ուղիղ պարտավորություն ունի  զոհված զինծառայողների մարմինների և մասունքների նույնականցման խնդիրը լուծելու հարցում։  Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին հաճախ էր թիրախավորում և քննադատում այն մատակարարներին, որոնք գերշահույթ էին ստանում։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում ամենից շատ գերշահույթ էին ստանում Պաշտպանության նախարարության մատակարարները։ Հետաքրքիր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցի առնչությամբ դեռ նույն դիրքորոշու՞մն ունի, թե՞ յուրայիններին պաշտպանելու համար հերթական անգամ պատրաստ է աչք փակել պետական միջոցների փոշիացման վրա։

 

ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան
Ամենադիտված