Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է․ արդեն մեկ դարից ավել է, ինչ դա ոգևորում է համայն հայությանը․ Արցախի ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ։ Հայտարարությունում ասվում է․

«Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում մեր ժողովրդի կերտած հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել հարյուրամյակներ առաջ կորցրած անկախ պետականությունը։

Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է:

103 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և պարտության մատնել թվաքանակով և սպառազինությամբ զգալիորեն գերազանցող թուրքական կանոնավոր բանակին, որի նպատակը հայերի վերջնական բնաջնջումն էր։ Այդ հաղթանակը ոչ միայն ռազմաքաղաքական էր, այլ նաև` բարոյական։ Այն դարձավ տարիներ շարունակ ցեղասպանության ենթարկված, հայրենիքի գերակշիռ մասը կորցրած, ոչնչացման եզրին կանգնած մեր ժողովրդի անկոտրում կամքի, անսասան հավատքի և անսպառ հայրենասիրության խորհրդանիշը:

Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեծ  դերակատարություն է ունեցել նաև արցախահայությունը։ Արցախցի նշանավոր ռազմական գործիչների հրամանատարությամբ ռազմաճակատ մեկնած զորախմբերը հերոսական մասնակցություն են ունեցել մարտերին։ Հայրենիքի համար այդ ծանրագույն ռազմաքաղաքական իրավիճակում Արցախի ներկայացուցիչները Հայաստանի առաջին Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարության կազմում ակտիվորեն մասնակցել են նաև պետականաշինության գործընթացներին։

Արդեն մեկ դարից ավել է, ինչ Սարդարապատի հաղթանակը ոգևորում է համայն հայությանը, իսկ այսօր նրա խորհուրդն ավելի յուրահատուկ կարևորություն և նշանակություն ունի մեր ազգի համար:

Փառք մեր հերոսներին, փառք հայոց  պետականությանը և մեր հայրենիքին»:

Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ»Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին ՀՀ-ում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները Վրաստանում բենզինը թանկացել է Պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն․ ՔԿ Արտակարգ դեպք՝ թիվ 27 դպրոցումՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նիկիֆորովկա բնակավայրը. ՊՆ «Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել. ՇՄՆ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքոՄահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էրՓաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել Հայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում ԿԸՀ-ն միջազգային համաժողով է հրավիրել Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ջուր չի լինելու ՃՏՊ Նոր Հաճնում․ վիրավորներ կանՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՍպասվում է ձյունԱդրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված հինգ վագոն կուղարկվի Հայաստան Գազանջատումներ կլինենԵրբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լյովենբրոյ գարեջուր Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը «Պուտինը հնարավորություն է տվել Արևմուտքի հետ սիրախաղ անող Փաշինյանին պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ»«Հորս արևով եմ երդվում. ինչպես է Հայաստանի վարչապետը փորձում վերացնել քաղաքական մրցակիցներին» Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Ադրբեջանի ԶՈՒ–ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ունեցել․ պատմության այս օրը (25 մարտ)Ռուբլին թանկացել էՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելու Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքանն տուն չի հասնում. «Ժողովուրդ» Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան․ «Հրապարակ» 4 անշարժ գույք, 2 մեքենա, 34 մլն վարկ․ ինչ է հայտարարագրել տեսչության ղեկավարի տեղակալը. «Ժողովուրդ» ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել. «Հրապարակ» Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ» Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ. «Հրապարակ» Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Սիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել
Ամենադիտված