Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը տեղափոխվում է «Կադիս»
ՍՊՈՐՏՂազախական «Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող «Կադիսում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Հիշեցնենք, որ «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկանոն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ աշխատել է իսպանական «Սևիլիայում»։
Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» և փետրվարին տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 800 հազար եվրո:
Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 10 խաղի, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020):