Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 27

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը հաճախ կփոխվի, երբեմն ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու եք հուզվում: Լավ է այդ հատվածի համար կարևոր գործեր չծրագրեք, քանի որ դրանց վրա կենտրոնանալը բարդ կլինի:

Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա: Օրվա երկրորդ կեսին կգերակշռեն դրական միտումները, շատ գործեր սովորականից հեշտ կտրվեն: Հավանական են դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում: Շատ Խոյեր կհասկանան, թե ինչ կա սիրելի մարդու հոգում: Դա կօգնի պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, վերջ տալ տարաձայնություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մտքերը հավաքելը դժվար կլինի: Դուք հաճախ ապրումներ կունենաք դատարկ բաների պատճառով, ինչ-որ կարևոր բաներ բաց կթողնեք ուշադրությունից: Լուրջ գործեր ստանձնելուց առաջ ուսումնասիրեք իրավիճակն ու աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները: Ինչքան քիչ պատրանքներ կառուցեք, այնքան արդյունավետ կգործեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար, այդ հատվածում լավ գաղափարներ կունենաք: Չեն բացառվում հաճելի հանդիպումները: Դուք մարդկանց դուր կգաք: Երբեմն մի քանի րոպեն էլ բավական կլինի նոր ծանոթի համակրանքը շահելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր օր է, որը հարմար է ամենատարբեր հարցեր լուծելու համար՝ սկսած հասարակներից մինչև ամենաբարդերը: Դուք լուրջ, ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի: Շրջապատողները կտեսնեն, որ դուք լավ եք գլուխ հանում բարդ իրավիճակներից և հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն անձնական հարաբերություններում: Եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Բարենպաստ տպավորություն թողնելու համար բավական կլինի ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ ու բավական հոգնեցնող օր է: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ուժեր կխլեն: Ձեզ համար կենտրոնանալը դժվար կլինի, երբեմն ստիպված եք լինելու ինքներդ ձեզ վրա մեծ ջանքեր գործադրել ժամանակին մեծ ոգևորվածությամբ կառուցած ծրագրերն իրագործելու համար: Բայց ինտուիցիան կհուշի, որ կարող եք մեծ հաջողությունների հասնել, և այն չի սխալվի:

Հնարավոր են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ գումարը հետո ինչ-որ կարևոր բանի համար կարող է պետք գալ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի լուրերով: Շատ Խեցգետինների ստացած տեղեկատվությունը հետաքրքիր մտքեր կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ թեթև ու հաջող օր է սպասվում: Այն հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ հին ծրագրերին վերադառնալու համար: Ընկերների և փորձված համախոհների աջակցությամբ կկարողանաք հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դուք ձեր շանսը բաց չեք թողնի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք և ոչինչ աչքաթող չեք անի: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար: Սիրելի մարդու հետ շփումները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հակասություններով լինի կլինի: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, տարօրինակ զուգադիպություններ, նորություններ, որոնց չեք կարողանա միանշանակ վերաբերվել: Ձեզ ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու, հասկանալու համար, թե ինչու են պայմանները դասավորվել այս և ոչ թե այլ կերպ: Այստեղ լավ է հույս դնեք սեփական փորձի ու առողջ բանականության վրա: Ծանոթների խորհուրդները հազվադեպ իսկապես լավը կլինեն:

Ցավոք, ձեզ հաճախ կշտապեցնեն, կանհանգստացնեն ու կշեղեն գործերից: Աշխատեք հիշել ձեր ամենակարևոր նպատակների մասին: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, շատ բանի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգստանալու կարիք առանձնապես չկա: Պայմանները բարենպաստ կլինեն, ոչինչ չի խանգարի ձեզ իրագործելու ծրագրերը: Հեշտությամբ կյանքի կկոչեք համարձակ գաղափարները, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել այդ հարցում: Հնարավոր է ձեզ համար հաջող լուծում ստանան իրավաբանական հարցերը: Օրը հարմար է պետկազմակերպություններ դիմելու, հարցումներ և այլ պաշտոնական փաստաթղթեր կազմելու համար:

Ընտանիքի անդամներն ու մյուս մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Դա կուրախացնի ու կոգեշնչի, կօգնի մոռանալ հին վեճերի ու տարաձայնությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաև բարդ հարցերը քննարկելու համար: Դուք կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել, հաճախ լավ խորհուրդներ կտաք մարդկանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Որոշ Կարիճներ կկարողանան վերադառնալ նրան, ինչ ավելի վաղ են ծրագրել և սկսածն ավարտին կհասցնեն:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու հաջող գործարքներ է խոստանում, հարմար է ֆինանսական հարցերը քննարկելու և լուծելու համար: Երեկոն բարենպաստ կլինի սիրային հարաբերությունների տեսանկյունից: Սիրելի մարդու հետ հանդիպումը դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Նոր նախաձեռնությունների հարցում զգույշ եղեք: Ձեզ ամեն անգամ չի հաջողվի ճիշտ գնահատել սեփական ուժերը, հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս կամ այն արարքները: Օրը հնարավորություն կտա հանգիստ ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Լավ է խուսափեք երկար զրույցներից այն մարդկանց հետ, որոնք շեղում են ձեզ, փչացնում են ձեր տրամադրությունը իրենց նկատողություններով ու անտեղի խորհուրդներով:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում: Դրանցից մեկը կարող է սիրային շարունակություն ստանալ, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Ամպերում մի սավառնեք, չափազանց բարձր նպատակներ մի դրեք, աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչին իսկապես կարող եք հասնել: Չի բացառվում՝ ստիպված լինեք մենակ գործել. շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե ինչ հաջող են ձեր գաղափարները:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար ու հարմար է ընկերների, ինչպես նաև ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: Հնարավոր են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ՝ կապված ստեղծագործ համագործակցության հետ: Որոշ Այծեղջյուրներ անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ օր է: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնել ձեզ: Իրենց լուծմանը կսպասեն բարդ խնդիրները, որոնցից հաճախ միայն դուք կկարողանաք գլուխ հանել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ջրհոսներ շատ շահավետ գործարքներ կկնքեն:

Երեկոն հարմար է հարազատների հետ հանդիպելու, ընտանիքի ու ընկերների համար ընտանեկան տոներ կազմակերպելու համար: Դուք կմտածեք՝ ինչպես ուրախացնել մտերիմներին, կգտնեք բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը և ինքներդ էլ կուրախանաք: Հին ծանոթները հրաշալի գաղափարներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Որոշ Ձկներ կգտնեն վաղուց երազածը ստանալու ձևը: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական կապերը, նոր համախոհներ գտնել: Ձեր գաղափարները շատերին դուր կգան և ամենայն հավանականությամբ ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: Հավատացեք ձեր ուժերին և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Երբեմն ձեզ սխալ կհասկանան, նույնիսկ հասարակ բաները ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել: Մյուսները ձեր փոխարեն կբարկանային, իսկ դուք հանգստություն կպահպանեք ու բարեհամբույր կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

«Փորձագետը գնահատել է Հայաստանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու» ԵՄ-ի ծրագրերը»«Մասնագետ. Ո՞ր ոլորտը կոչնչացնի Հայաստանը ԵՄ-ին միանալուց հետո»Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. պատմության այս օրը (24 ապրիլ)Ամերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ»Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Տարադրամի շուկան՝ այսօրՈվքե՞ր են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շտաբի պետերը. «Հրապարակ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովԱռաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքումԹրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոԵրևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵՄ ղեկավարները Կիպրոսում կքննարկեն Մերձավոր Արևելքի իրադրությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը Թուրքիայում ընդունվել է 15 տարեկանից փոքրերի համար սոցցանցերի օգտագործումն արգելող օրենք Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Եվրահանձնաժողովի նախագահի և Եվրախորհրդի նախկին ղեկավարի միջև հանրային բախում է սկսվել Թուրքիայի թեմայով Լիբանանի վարչապետն Իսրայելին մեղադրել է պատերազմական հանցագործության մեջ Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ստեփանավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը IRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը Qatar Airways-ը վերսկսում է ամենօրյա չվերթները դեպի ԱՄԷ և Սիրիա Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Հիշեցում. Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Ռուսաստանին հրավիրել են մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին Հրազդան գետից դուրս բերված մահացածի ինքնությունը պարզվել էԱտամնաբույժի սպանության կադրերը տեսել են հարազատները. նոր մանրամասներՀայաստանը Թեհրանի և Վաշինգտոնի միջև. Ինչու է «Թրամփի ճանապարհը» դարձել Իրանի համար կարմիր կտոր Փորձագետը Հայաստանում նախընտրական անորոշության մասին. «Խաղադրույքները չափազանց բարձր են»Վթար է․ ջրանջատումներ կլինեն
Ամենադիտված