Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանաչիր թեկնածուներին. «Հայաստան» դաշինքի առաջին եռյակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ArmDaily.am-ը մեկնարկում է «Ճանաչիր թեկնածուներին» շարքը, որի շրջանակներում կներկայացնենք քաղաքական ուժերի ցուցակների առաջին 3 թեկնածուներին։

Այս անգամ կանդրադառնանք «Հայաստան» դաշինքին։

2021 թվականի մայիսին որոշում կայացվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դաշնակցության և Վերածնվող Հայաստան կուսակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

1. Ռոբերտ Քոչարյան

Կենսագրություն

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում: 1972-74թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում: Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ: 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 

1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը: 1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ: 1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2003 թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ և պաշտոնավարել մինչ 2008թ.: 

Քոչարյանի իշխանությունն ու աղմկահարույց դեպքերը

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները ՀՀ երրորդ հանրապետության զարգացման շրջանն էին, բայց այդ տարիները հասարակության մոտ հակասական ասոցիացիներ են առաջացնում։ Նախ հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանի 1997-98թթ-երի կառավարությունը վերանայեց Հայաստանում խորհրդային տարիներին գործող սոցիալական նպաստների համակարգը։ Ներդրվեց հասցեական նպաստային համակարգը, ընտանեկան նպաստների համակարգը։ Փաստացի նպաստային համակարգը Հայաստանում բարեփոխվեց ԱՊՀ երկրների մեջ առաջինը։ 

Հայաստանի ողջ տարածքում վառելիքը վաճառվում էր անմիջապես ցիստերներից․ ներկրողներին կառավարությունը երեք ամիս ժամանակ էր տվել քաղաքակիրթ բենզալցակայններ կառուցելու ու փողոցներից ցիստերները հեռացնելու համար։ Բարեփոխվեց նաև փողոցային լուսավորության հարցը, որը մինչ այդ աղետալի վիճակում էր։

Մի շարք տնտեսական բարեփոխումների արդյունքում 1998 թվականին գրանցվեց մինչ այդ Հայաստանում ՀՆԱ ամենաբարձր աճը` 7.3%։ Քոչարյանի ղեկավարման վերջին տարում՝ 2007-ին, ՀՆԱ-ի աճը կազմեց13.9%:

Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում լայնածավալ աշխատանք տարվեց արտաքին քաղաքականության ձևավորման գործում։ Իր կառավարման տարիներին ընդունված ազգային անվտանգության նոր հայեցակարգից հետո, որում նշվում է կոմպլեմենտարիզմի սկզբունքը որպես արտաքին քաղաքականության հիմնաքար,մի շարք երկրներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։

Բայց այս ամենի հետ մեկ տեղ Քոչարյանի իշխանության ժամանակահատվածը հայտնի է նաև հարկային քաղաքականությունում խառնաշփոթի և ամենաթողության, էներգետիկ ոլորտում կոլապսով, ինչպես նաև մի շարք աղմկահարույց գործերով։ Դրանցից մեկը՝ Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչ Պողոս Պողոսյանի սպանության գործն էր, ում  Երևանի «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծել էին՝ Քոչարյանին «Բարև Ռոբ» արտահայտությամբ ողջունեկու համար։ 

Քոչարյանի նախագահության տարիներին տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։

Մարտի մեկի դեպքերը ևս Քոչարյանի իշխանության քննարկվող դրվագներից է, որը հասարակությունը մինչև այսօր չի մոռանում։ Այդ օրը առավոտյան ժամը 6։30-ին ոստիկանական ուժերի ստորաբաժանումները հարձակում են սկսում Ազատության հրապարակում տեղադրված վրաններում քնած շուրջ 700-1000 մարդկանց վրա։ Մինչ երեկո տևած լոկալ ընդհարումները մութն ընկնելուն պես վերաճում են զանգվածային բախումների, որի ժամանակ հարյուրավոր ցուցարարներ ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հիմնականում հրազենային, մեկ տասնյակը՝ սպանվում, այդ թվում մեկ ոստիկան։ Այս դեպքերով 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին «Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանք է առաջադրվում և սկսվում է 2.5 տարի տևած դատական պրոցեսը։ Այս տարի մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով էլ մեղադրվում էր Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական կարգը տապալելու մեջ, ճանաչել էր Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Եվ ապրիլի 6-ին արդեն դատարանի որոշմամբ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Սակայն սրանով Քոչարյանի դատական գործերը չեն ավարտվում, ներկայում ընթացքի մեջ է երկրորդ նախագահի և Արմեն Գևորգյանի գործով դատական գործընթացը։ Ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստել է, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։

Քոչարյանի ընտանիքը

Ամուսնացած է, ունի երեք զավակ և վեց թոռնիկ՝ Բելլա, Անի, Էմմա, Ռոբերտ, Միքայել և Դավիթ։

2. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին։ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ կողմից առաջադրվել է պատգամավորության թեկնածու Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում։

2002-2006 թվականներին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ։ 2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։

2008-2009 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովում` որպես ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական։

1999 թվականին ավարտել է Երևանի թիվ 145 դպրոց-վարժարանը։

2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2003-2005 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում։

2005-2008 թվականներին սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։

2008 թվականին ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդականն է։

Աշխատանքային գործունեություն

2008-2009 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գիտաշխատող։

2002-2006 թվականներին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ։

2008-2009թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում` որպես ԱԺ Նախագահի տեղակալի խորհրդական։

2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։

2010 թվականից «Նավասար Ինվեստմենտ» ներդրումային ընկերության հիմնադիր-տնօրենն է։

2006 թվականից «Իմեգա Սերվիս» ընկերության հիմնադիր։

2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

Սաղաթելյանը համակարգում էր Հայրենիքի փրկության շարժումըմ որը ստեղծվել էր աշնանը 44-օրյա պատերազմից հետո և նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

3. Աննա Գրիգորյան

Դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածուն ներկայումս անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն է։ Նա ծնվել է 1991թ. հունվարի 8-ին Կապանում:

2011թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը, 2013թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2017թ.` ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը:

2013 թվականից դասավանդում է «Քվանտ» վարժարանում: 2020 թվականին եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ:

2012 թվականից «Երիտասարդ թարգմանիչների միավորում» ՀԿ-ի անդամ է:

2020թ. դեկտեմբերի 29-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, սակայն խորհրդարանում իր լիազորությունները ստանձնել է 2021 թվականի հունվարի 18-ին։ Նա ստացել է Տիգրան Կարապետյանի վայր դրած մանդատը։

Երբ հայտնի դարձավ, որ Տիգրան Կարապետյանին փոխարինելու է Աննա Գրիգորյանը, նա հայտարարեց, որ դուրս է գալիս «Իմ քայլ»-ից։ Այդ հայտարարությունը նա վերահաստատեց նաև հենց իր երդման արարողությունից հետո՝ հայտարարելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Ըստ նրա, իշխանությունները ղարաբաղյան բանակցությունները շարունակելու և իրական արդյունքներ արձանագրելու ներուժ չունեն։

Նշենք, որ պատգամավորը Վահե Հակոբյանի հիմնած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան
Ամենադիտված