Տիգրան Բարսեղյանը՝ ՂՊԼ-ի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
ՍՊՈՐՏVesti.kz-ն կազմել է Ղազախստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական թիմի սեփական տարբերակը: Հայաստանի հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ևս ընդգրկվել է այդ խորհրդանշական հավաքականում։
«Հայ կիսապաշտպանը «Կայրաթի» հետ խաղում հանդիպման վերջում կարևոր գոլ խփեց, որը համարյա հաղթական դարձավ: Բացի այդ, նա հաղթում էր դիմակայությունների մեծ մասը՝ խաղի այս բաղադրիչի համար փորձագետից ստանալով տասը միավոր (տասից): InStat-ի վարկանիշի համաձայն, Բարսեղյանը դարձել է մայրաքաղաքային ակումբի կազմում հանդիպման լավագույն խաղացողը (ցուցանիշ՝ 263)»,- գրել է Vesti.kz-ն: