Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոլիկլինիկաները կարող է դառնան վճարովի. առողջապահության նախարարությունը հաշվարկներ է անում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունները նորից դառնան վճարովի: ՀՀ առողջապահության նախարարությունն, իհարկե, առայժմ նման մտադրություն չի հայտնում, բայցեւ չի բացառում այդ հեռանկարը:

Ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ` գնահատելու նշված փոփոխության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:

«Կոնկրետ խնդիր այս պահին չկա, դեռ հաշվարկներ եւ հետազոտություններ են կատարվում: Բոլոր տիպի սցենարների վերաբերյալ հաշվարկներ անում ենք: Այսինքն` հաշվարկ անողին չենք կաղապարում մի ինչ-որ ուղղությամբ, բայց որեւէ մոտեցում կամ ձեւավորված կարծիք դեռ չկա»,- մեր հարցին պատասխանելով` ասաց առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը: 

Դիտարկմանը, որ ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում տրամադրվող բուժօգնության որակի խնդիր առկա էր թե այդ ծառայությունների վճարովի եղած ժամանակ, եւ թե կա հիմա, հետեւաբար արդյոք այդ տեսանկյունից նո՞ւյնպես խնդիրը դիտարկվում է, փոխնախարարն արձագանքեց. «Բոլոր տեսանկյուններից է նայվում, որակ-գին սցենարներ են մշակվում, եթե վճարովի լիներ, ինչպես կլիներ, ռեալ արժեքը ինչքան է, թերագնահատված է, գերագնահատված է... Հիմա ուղղակի այդպիսի հետազոտման փուլում ենք»:

Որոշակի արդյունքներ ու հետագա քայլերի վերաբերյալ որոշակի կարծիք, ըստ նրա, կլինեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: «Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում արդեն առաջին արդյունքները կունենանք: Չեմ ասում` վերջնական եզրակացություն, որովհետեւ դա հսկայական աշխատանք է, բայց ինչ-որ տեսակետ կլինի` ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները պետք է վճարովի դարձնել, թե չէ»,- եզրափակեց փոխնախարարը:

Մոտավորապես տասը տարի առաջ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունը բնակչության բոլոր խավերի համար անվճար դարձավ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի պաշտոնավարման շրջանում (2003-2007 թվականներ): Դավիդյանն այսօր էլ շարունակում է մնալ այն համոզմանը, որ դա ճիշտ մոտեցում է ու չպետք է առողջության պահպանման առաջնային օղակում ծառայությունները դարձնել վճարովի, եթե անգամ դա վերաբերի միայն սոցիալապես ապահովված խավին:

«Ես չգիտեմ, որ հնարավոր է դառնա վճարովի, համենայնդեպս, ես գիտեմ, որ առաջին բուժօգնությունը պետք է լինի անվճար: Եթե առաջին բուժօգնությունը դառնա վճարովի, դուք պատկերացնո՞ւմ եք, որ մարդիկ արդեն քիչ կգնան պոլիկլինիկա կամ ուղղակի չեն գնա»,- ասաց նա: Իսկ այդ դեպքում հիվանդությունները, վաղ չհայտնաբերվելով, կզարգանան ու կխորանան: «Ինչ-որ առանձին ծառայություններ, ասենք թե ստոմատոլոգիա, նեղ մասնագիտություններ եւ այլն, կարող են լինել վճարովի, բայց պոլիկլինիկաները պետք է լինեն անվճար»,- հաստատեց նախկին նախարարը:

Նորայր Դավիդյանը չի ժխտում, որ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նկատմամբ որակի առումով առկա է բնակչության անվստահություն: «Դա էլ գոյություն ունի, իհարկե, չգիտեմ ինչի համար: Բայց եթե նույնիսկ այդպես է, պոլիկլինիկան պետք է լինի անվճար, ինչպես շտապօգնությունը, որը անվճար է ոչ միայն անապահով մարդկանց համար: Պոլիկլինիկական ծառայությունները վճարովի դարձնելը իմ կարծիքով կլինի սխալ: Բոլոր խավերի համար էլ այն պիտի լինի անվճար: Տարբերակում մտցնելն այնպիսի պրոբլեմային հարց է: Ինչպես է որոշվելու` ում համար պետք է անվճար լինի, ում համար՝ վճարովի: Ես չեմ պատկերացնում, ինչ կրիտերիայով պիտի դա արվի»,- շարունակեց Նորայր Դավիդյանը: Իսկ այն հանգամանքին էլ, թե ե՛ւ շտապօգնությունը ե՛ւ պոլիկլինիկական ծառայությունները հաճախ միայն անունով են անվճար, նախկին նախարարը պատասխանեց. «Դա ուրիշ հանգամանք է»:

Առողջապահության մեկ այլ նախկին նախարար՝ Արարատ Մկրտչյանը, որն այդ պաշտոնում աշխատել է 2000-2003 թվականներին, կիսում է Նորայր Դավիդյանի կարծիքը եւ նշում, որ առողջության պահպանման առաջնային օղակում ծառայությունները համատարած պետք է լինեն անվճար: Բայց մինչ այդ նա խնդրին անդրադարձավ քաղաքական տեսանկյունից` հիշելով, որ ժամանակին կոալիցիոն կառավարության մաս կազմող Հանրապետական եւ Դաշնակցություն կուսակցությունները (վերջինս կրում էր առողջապահության նախարարի պորտֆելը) գնացին վերոնշյալ ծառայությունները անվճար դարձնելու ճանապարհով, իսկ Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ էլ Հանրապետական կուսակցությունն իր ծրագրում ամրագրեց դրա շարունակականությունը:

«Հիմա առաջին հերթին հարց է առաջանում` քաղաքական որոշում կկայացնե՞ն այն ժամանակ նորից կոալիցիոն կառավարությունում եղած Հանրապետականը եւ Դաշնակցությունը, մոռացության կտա՞ն իրենց մշակած ու ներդրած ծրագիրը եւ քաղաքական ռեւերս կանե՞ն դեպի վճարովի համակարգ: Սա` քաղաքական առումով: Իսկ կազմակերպական տեսանկյունից շատ դժվար է բաղդատել, թե ում համար ծառայությունները լինեն անվճար եւ ում համար՝ վճարովի: Մասնակի վճարովի դարձնելու դեպքում էլ սահմանները լղոզված են լինելու: Եթե որդեգրել էին այս մոտեցումը, գոնե կարողանային ֆինանսական միջոցները հիմնականում ուղղել առաջնային բուժօգնության համակարգ, որպեսզի ֆինանսական ապահովվածություն լիներ: Գտնում եմ, որ դա ամենամատչելի եւ բնակչությանը մոտ կանգնած ծառայությունն է: Որ պահպանվի եւ զարգացվի որպես ամենահասանելի անվճար բուժօգնությունը, ճիշտ կլինի: Չփորձեն նորից գնալ հետ, եւ ստանանք այն, ինչ որ ունեցել ենք»,- ասաց Արարատ Մկրտչյանը:

Նա նույնպես ընդունում է, որ պոլիկլինիկական ծառայությունների որակի նկատմամբ կա որոշակի անվստահություն: Եվ որպեսզի պահպանվի ու զարգանա առաջնային բուժօգնության համակարգը, Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ պետք է կատարել ֆինանսական միջոցների վերաբաշխում, ունենալ կրթված ընտանեկան բժշկի ինստիտուտ:

«Քաղաքակիրթ աշխարհում քաղաքացին առաջին հերթին դիմում, զննվում եւ հետազոտվում է իր ընտանեկան բժշկի կամ տեղամասային թերապեւտի կողմից: Առաջին դուռը պոլիկլինիկայինն է, որը նա պետք է թակի: Իդեալականը դա է: Քաղաքակիրթ աշխարհում դուք չեք տեսնի, որ մարդը, առանց միջնորդ օղակի` շտապօգնության կամ պոլիկլինիկայի բժշկի, անմիջապես դիմի հիվանդանոց: Բայց մենք ինչ ենք անում: Այն հիվանդության տեսակը, որը ավելի մատչելի է, կարելի է բուժել ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում կամ ընտանեկան բժշկի մակարդակով, դա անտեսում ենք եւ անմիջապես գնում թանկարժեք բուժօգնություն ստանալու: Ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում առաջընթաց ունենալու համար պետք է ունենալ ֆինանսավորման բավարար վիճակ եւ կրթված ընտանեկան բժշկի ինստիտուտ: Ընտանեկան բժշկի ինստիտուտը դժբախտաբար վերջին տասը տարիների ընթացքում հետ է մղվել մեր երկրում: Եթե 2004-2005 թվականներին զարգացում ուներ, դրանից հետո չգիտես ինչու հրաժարվեցին, նորից սկսեցին այս բարդ, ծախսատար հիվանդանոցային բուժօգնության ուղղությամբ ներդրումներ անել, որն անգամ հարուստ երկրները իրենց թույլ չեն տալիս»,- արձանագրեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

Նյութի աղբյուրն` այստեղ

Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ը
Ամենադիտված