Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 միավոր «Bayraktar TB2
ՄԻՋԱԶԳԱՅԻՆchelindustry.ru-ն գրում է, որ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը հայտարարել է, որ Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 հարվածային անօդաչու սարք:
Այսպիսով, Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի այն առաջին անդամը, որը կգնի թուրքական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, որոնցից առաջինները պետք է մատակարարվեն հաջորդ տարի, զինված կլինեն հակատանկային հրթիռներով: Լեհաստանը նաև գնելու է նյութատեխնիկական ապահովման և ուսուցման հավաքածու:
Բլաշակը նաև նշել է, որ Bayraktar TB2 անօդաչու ինքնաթիռներն իրենց լավ են դրսևորել պատերազմներում, և ավելացրել է, որ գնված անօդաչուների սպասարկումը կիրականացվի մի ռազմական ընկերության կողմից, բայց որի անունը չի նշել և մանրամասներ չի հայտնել:
Պայմանագիրը, որը կնքվելու է առանց գնումների մրցույթի գործընթացի, կստորագրվի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պնդում է, որ ինքը դարձել է անօդաչու թռչող սարքերի մեծությամբ չորրորդ երկիրը աշխարհում այն բանից հետո, երբ Նախագահ Թայիփ Էրդողանը ավելացրել է դրանց ներքին արտադրությունը արևմտյան զենքից կախվածությունը թուլացնելու նպատակով:
Թուրքական Baykar պաշտպանական տեխնոլոգիական ընկերությունը արդեն իսկ վաճառել է իր հարվածային Bayraktar TB2 անօդաչու սարքերը Ադրբեջանին, Ուկրաինային, Կատարին և Լիբիային: Մարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան ևս հետաքրքրված է թուրքական անօդաչու թռչող սարքեով:
Իսկ ապրիլին Կանադան արգելել է անօդաչուների տեխնոլոգիայի արտահանումը Թուրքիա այն բանից հետո, երբ պարզել է, որ այդ ԱԹՍ-ները օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ կռվող ադրբեջանական զորքերի կողմից:
Էմբարգոյի ենթակա մասերը ներառել են ԱԹՍ-ների տեսախցիկային համակարգերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը