Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կարեն Կարապետյանի «տռոյկա» կոստյումի ժիլետը չի ներշնչում. ԱՄՆ-ի չոր պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու իրավասություն ձեռք բերելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը (scorecard). Tert.am-ին գրասենյակից հայտնել են, որ Հայաստանն առայժմ չի համապատասխանում կորպորացիայի պահանջներին: «Հայաստանը ցուցանիշը 48 տոկոս է, որը տոկոսային շեմ հանդիսացող 50 տոկոսից ցածր է»,- ասել է ծրագրի ներկայացուցիրը։

«Մրցույթի հետագա փուլը շատ լարված է, և դրա ընտրության չափանիշներն ավելի բարձր են նախկինների համեմատ: Պատճառն այն է, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան ցանկանում է տեսնել հիմնավոր ապացույցներ քաղաքականությունը բարելավվելու, կարողությունների ուժեղ իրականացման ուղղությամբ և ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու ձգտում»,- ասել է նա:

Լրատվամիջոցի հարցին, թե ինչ բարեփոխումների անհրաժեշտություն կա Հայաստանում, գրասենյակի ներկայացուցիչը չի պատասխանել՝ նշելով, որ հարցին պետք է պատասխանեն հայաստանյան իշխանությունները:

Ինչպես հայտնի է, այդ ծրագիրն ԱՄՆ-ը առաջին անգամ սկսեց իրագործել հինգ տարի առաջ, և հետխորհրդային երկրներից դրանում ներառվեցին միայն Հայաստանն ու Վրաստանը: Ծրագիրը ենթադրում է հնգամյա դրամաշնորհ, որն ուղղվում է գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը:

Հայաստանը այդ ծրագրով պետք է ստանար մոտ 235 միլիոն դոլար՝ հինգ տարում, սակայն այդ փողն ամբողջությամբ չտրվեց, քանի որ 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ԱՄՆ-ը սառեցրեց ծրագրի 70 միլիոն դոլարանոց մի հատված: Բանն այն է, որ ծրագրի իրագործման պայմանները վեցն են և դրանց թվում են տնտեսական արդիականության, նաև քաղաքական արդիականության միտված չափանիշները, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, արդարացի կառավարումը:

2008 թվականից հետո Հայաստանն այդ առումով հասկանալիորեն խնդիրներ ունեցավ ԱՄՆ հետ, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչն էլ տհաճ նամակագրություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ դեռևս նրա նախագահության ժամկետը չսպառված: Քոչարյանը նույնիսկ հայտարարեց, թե Դանիլովիչին ասել է, որ Հայաստանի համար սարսափելի չէ կորպորացիայի ծրագրի ընդհատումը, միայն թե Հայաստանին թող նախապես ասեն այդ մասին, որ մենք կարողանանք լուծել այդ ծրագրերի հայաստանյան ընթացքի ֆինանսավորման այլ աղբյուր գտնելու հարցը: Բայց հայ-ամերիկյան լարվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ անցավ, իսկ Սերժ Սարգսյանի մասին էլ ԱՄՆ-ը հայտարարեց, թե նա այն նախագահն է, որ պետք է իրենց: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագիրը վերսկսվեց, իհարկե՝ առանց սառեցված 70 միլիոնի, և 2011 թվականին ընդհատվեց:

Դժվար չէ պատկերացնել, թե արտաքին հսկայական պարտքի տակ գտնվող Հայաստանի համար ինչ կարևոր է լրացուցիչ ամեն մի լումա, որը կթեթևացնի այդ պարտքը: Այդ առումով դժվար չէ նաև պատկերացնել, թե Հայաստանի համար ինչ են նշանակում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի այն հարյուրավոր միլիոն դոլարները, որ ուղղակի որպես նվեր են տրվում Հայաստանին` ենթակառուցվածքային զարգացման համար:

Դրա դիմաց ընդամենը պահանջվում է արդարացի կառավարում: Թե ինչ է դա նշանակում, բավական պարզ և հանգամանալից իր պաշտոնավարման ժամանակ տարիներ առաջ բացատրել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։ Անդրադառնալով խնդրին վերջինս ասել էր, որ Հայաստանը զրկված է Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի ծրագրի շարունակություն ակնկալելու հնարավորությունից, քանի որ չի համապատասխանում արդարացի կառավարման չափանիշին: Այդ չափանիշը նախատեսում է ընտրություն չկեղծել, կոռուպցիայի դեմ պայքարել իրականում, ապահովել օրենքի և իրավունքի գերակայություն, չունենալ քաղբանտարկյալներ, ունենալ խոսքի ազատություն, հավաքների ազատություն:

Հայաստանի իշխանությունները համարում են, նորընծա վարչապետ Կարեն Կարապետյանի «տռոյկա կոստյումի» ժիլետով ընտրողական հարցերից կազմված ասուլիսներում արված հայտարարությունները որևէ գին ունեն, որևէ արժեք են իրենցից ներկայացում, անվերջ կարելի է թոզ փչել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև միջազգային հանրության աչքերին: Սակայն և հասարակությունը, և միջազգային հանրությունը շատ լավ են տեսնում, թե ինչ է կատարվում: Այսինքն` թոզն իրականում չի հասնում իր նպատակին: Մինչդեռ, եթե հասարակությանը կարելի է արհամարհել, կարելի է ահաբեկել, կաշառել, վերջապես ուժ կիրառել և լռեցնել, ապա նույնը անել միջազգային հանրությանը, օրինակ` ԱՄՆ-ին Հայաստանի իշխանությունները երևի թե անզոր են: Այս հարցում ներկայումս անզոր է նաև Հայաստանի իշխանական համակարգի գլխավոր հովանավոր հանդիսացած Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանն այսօր շատ լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներ ունի և ամենայն հավանականությամբ նպատակ չունի Հայաստանում իշխանություն պահելու համար լուրջ կոնֆրոնտացիայի գնալ Արևմուտքի հետ, եթե Արևմուտքը դժգոհ լինի այդ իշխանությունից:

Միգուցե այսօր տարօրինակ հնչի, սակայն իրականում Հայաստանում Արևմուտքն է իշխանություն պահում, իսկ Ռուսաստանն այսօր առավելագույնը պահում է ընդդիմություն: Եվ ուրեմն` Արևմուտքի հետ կատակելու քաղաքականության հարցում պաշտոնական Երևանին երևի թե հարկ է զգուշանալ և շատ չթուլանալ բարենպաստ թվացող արտաքին քաղաքական կոնյունկտուրայից: Այդ կոնյունկտուրան որքան նպաստավոր, այնքան էլ պահանջկոտ ու դաժան է, և այն, ինչ կատարվում է աշխարհում, տարածաշրջանում, ամենևին խաղ չէ և ոչ էլ ժամանց: Եթե Հայաստանում անհրաժեշտ է որակական փոփոխություն և էապես նոր կառավարման համակարգ, ապա դրանք միայն ձևական ու արարողակարգային խոսքեր ընկալելը Հայաստանի իշխանությունների համար կարող է լինել խիստ ճակատագրական: ԱՄՆ-ը արդեն հրապարակավ է զգուշացնում, առայժմ նուրբ: Հաջորդ զգուշացումը կարող է բավական կոշտ լինել, իսկ հետո զգուշացում ընդհանրապես չլինել:

Սակայն այստեղ գլխավոր վտանգը շարունակում է լինել Հայաստանն ինքը, ոչ թե իշխանությունը: Պաշտոնական Երևանն ակնհայտորեն փորձում է ընդամենը խաղալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, մինչդեռ այդ խաղն ընդամենը ավելի է վտանգում Հայաստանը, որովհետև տեղի է ունենում ժամանակի մսխում, որի ընթացքում Հայաստանը մնալով ներկայիս որակներով` շարունակում է թուլանալ: Իհարկե, այն չի կործանվելու և չի դադարելու լինել պետություն, պարզապես երբ ժամանակը վատնվում է անխնա կերպով, այդ պետությունը վերածվելու է անկողնային հիվանդի, և առանց խնամքի նա ի զորու չի լինելու հոգալ իր նվազագույն կարիքներն անգամ:

Թվում է, թե խոսքերի մակարդակով իշխանություններն էլ գիտակցում են այս վիճակի անհեռանկարությունը, սակայն գործերը լրիվ այլ բան են ցույց տալիս: Հայաստանի հասարակության ներսում, անշուշտ, կա պոտենցիալ, ցանկություն և կամք, կան նաև թույլ, բայց նկատելի միտումներ, որոնք հիմք են տալիս ասելու, որ հասարակությունն ի զորու է լինելու ժամանակի ընթացքում ոտքի կանգնեցնել անկողնային հիվանդ այդ պետությունը: Սակայն պարզ է, որ դա արդեն կլինի շատ ու շատ դժվար և Աստված գիտե, թե մինչ այդ արդյոք հիվանդը չի՞ ենթարկվի որոշակի ամպուտացիայի: Ժամանակ շահելու այս քաղաքականությունը պետության համար հղի է հենց այդ հետևանքով:

«Հազարամյակի մարտահրավերները» իր էությամբ կարող էր հանդիսանալ արտագաղթը կասեցնող գործոն: Իհարկե, ոչ միակ գործոնը, ոչ բավարար գործոն, բայց կարևոր գործոն, որովհետև կորպորացիայի ծրագրերը իրականացվում են գյուղական համայնքներում: Եվ այս իմաստով այն գումարը, որ ըստ էության նվերի տեսքով տրամադրվելու էր Հայաստանին,- իսկ ամենայն հավանականությամբ խոսքը հարյուրավոր միլիոնների մասին էր կունենար փաստորեն կրկնակի տնտեսական էֆեկտ՝ ընդհանուր ներդրում տնտեսության մեջ, ինչպես նաև ուղղակի ներդրում հենց գյուղական համայնքներում:

Սա ռազմավարական նշանակության խնդիր է, և Հայաստանի իշխանությունները պարտավոր էին ամեն ինչ անել, որպեսզի ԱՄՆ կառավարությունը գոհ լինի տնտեսական ու քաղաքական վիճակից և վերսկսի ծրագիրը: Իսկ դրա համար ընդամենը պետք էր երկրում ապահովել տնտեսական ազատություններ, արտոնյալ խմբերին չեզոքացնել, նաև ապահովել ժողովրդավարական և իրավական փոփոխություններ: Այսինքն` Հայաստանից որևէ զիջում չէր պահանջվում, այլ պահանջվում էր այն, ինչը անկախ ամեն ինչից պետք էր Հայաստանին՝ զարգանալու համար: Հետևաբար, եթե Հայաստանի իշխանությունները անբավարար ջանքեր գործադրեին ամերիկյան ծրագիրը վերսկսելու համար, դա կարող էր համարվել պարզապես պետության դեմ ոտնձգության, նույնիսկ դավաճանության պես մի բան` նկատի ունենալով, թե ինչքան կարևոր են հավելյալ գումարները Հայաստանում արտագաղթը կասեցնելու և սոցիալական անկումը արգելակելու համար:

 
 
Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքին` տուժածներ չկանԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրաԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալները՝ 12 համայնքումՌուսաստանն ընդունել է վառելիքի պակասը և նախատեսում է ավելացնել ներմուծումըԹրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ճգնաժամի է բախվել․ թոքենը կորցրել է արժեքի 94%-ըԺամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցությունըՊակիստանը լրացուցիչ զորքեր է ուղարկել Սաուդյան Արաբիա՝ հութիների հարձակումների պատճառովԶելենսկին հայտարարել է ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով կրակը դադարեցնելու Ուկրաինայի պատրաստակամության մասինՄիջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են տեղումներ. Գագիկ ՍուրենյանՏԻՄ ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքներիՏավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակԱրման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոնինՆոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3,100 ընտրողՄոսկվայի ուղղությամբ 542 ուկրաինական ԱԹՍ է արձակվել, 105-ը ոչնչացվել է մայրաքաղաքի մատույցներում. ՍոբյանինԱմերիկացի պատմաբանը քննադատել է ՓաշինյանինՆոր Զելանդիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելWP. Իրանն օգտագործել է Starlink-ը ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների համարԵվրոպան 2027 թվականին ևս կշարունակի ֆինանսավորել ՈւկրաինայինԱմերիկյան անօդաչուն հարվածել է Իրանի Սիրիքի մոտ գտնվող ձկնորսական նավակին․ մեկ մարդ անհետ կորել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց էՄոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել է 542 անօդաչու թռչող սարքԵրևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ, բшխվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավnրներԱրդյո՞ք Ռուսաստանի համար սպառնալիք է «Թրամփի ճանապարհը»Մաքսիմ Գրիգորիև. «ՀԱՊԿ-ի հետագա ամրապնդում և Հայաստանի ձայնի իրավունքից զրկում»Հայաստանին սևծովյան ճյուղով ինտեգրում են Միջին միջանցքին«Բելինգհեմ»-ը հեռացվել է սիմուլյացիայի համար, «Ռեալ»-ը՝ պարտվել «Ալավես»-ինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՈւիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՀայաստանի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. պատմության այս օրը (Նոյեմբերի 29)Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժերՔաղաքագետ Սեմենովսկին հնարավոր է համարել Հայաստանի ԵԱՏՄ-ից հեռացման հարցը քննարկելը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մի մասը պատրաստվում է լքել ակումբըԿենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափըՈւկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտներիՆիկոլը ցանկացած ընդվզող հայ մարդու տանում է 2 ճանապարհով՝ կամ ազատազրկում, կամ մահ. Աննա Մկրտչյան
Ամենադիտված