Հայտնի, թե երբ Վրաստանը կբացի ցամաքային սահմանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանը կբացի հունիսի 1-ից ցամաքային սահմանները։ Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։
«Անհրաժեշտ է ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաաստման ամբողջական կուրսը հաստատող փաստաթուղթ կամ բացասական արդյունքով ՊՇՌ թեստ, որը պետք է արված լինի երկիր մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ»,-ասաց Գիբրաձեն։
Նրա խոսքով՝ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանք ներկայացրած անձինք պետք է մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում կրկնակի ՊՇՌ թեստ հանձնեն:
Գիբրաձեն օտարերկրյա բոլոր այցելուներին խորհուրդ է տվել նաև բժշկական ապահովագրություն ունենալ, որն անհրաժեշտության դեպքում կծածկի կորոնավիրուսի բուժման ծախսերը:
Վրաստանի ցամաքային սահմանները 2020 թ․-ի մարտից փակ էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: