Բաքուն և Անկարան համատեղ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանում, որոնց ընթացքում դիվերսիոն խմբերի ոչնչացման և հակաահաբեկչական գործողությունների անցկացման ունակություններ են մշակվել, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
«Համաձայն 2021 թվականի համատեղ գործողությունների ծրագրի՝ անցկացվել են մարտավարական վարժանքներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմի մասնակցությամբ»,- հայտնել են նախարարությունից:
Զորավարժությունների ընթացքում հատուկ խմբերը լուծել են թշնամու պաշտպանության խորքը թաքուն թափանցելու և օրվա տարբեր ժամերին դարան կազմակերպելու, ինչպես նաև հրամանատարական կետը և այլ ռազմական օբյեկտներ գրավելու խնդիրները:
Զորավարժությունների մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել թաքնված տեղաշարժին, դիվերսիոն խմբերի ոչնչացմանը, պայմանական թշնամու սադրանքների ճնշմանը և հակաահաբեկչական գործողությունների առանձնահատկությունների ուսումնասիրությանը: