Զախարովան պատմել է Լավրովի ու Բլինկենի առաջին հանդիպման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բովանդակալից է անվանել գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այս հանդիպմանը ներկա մամուլը ՝ ամերիկացի, ռուս, տեղացի լրագրողները, մի փոքր անակնկալի էին եկել, թե որքան կառուցողական է այն սկսվել»,-նշել է Զախարովան բանակցություններից հետո, որոնք կայացել են Իսլանդիայում:
Նրա խոսքով` «սովորաբար, մամուլը, հատկապես՝ ամերիկյան, աթոռներից ինչ-որ բան է բղավում» նկարահանումների ժամանակ, բայց այս անգամ այդպես չէր: «Այս անգամ ամեն ինչ կառուցողական էր. ռուս լրագրողներին ոչ միայն թույլ տվեցին ներս մտնել, նրանք ունեին նույն իրավունքները, ինչ մյուսները, իրականում դա այն է, ինչին մենք միշտ ցանկանում էինք հասնել», - ավելացրել է նա:
Գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն իր հերթին միջոցառման ավարտից հետո հայտարարել է, որ կողմերը նախագահներին առաջարկներ կպատրաստեն հանդիպման համար, այդ թվում` ռազմավարական կայունության հարցերի վերաբերյալ: