Վրաստանը նախատեսում է մինչև ամառ բացել ցամաքային սահմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի կառավարությունը նախատեսում է մինչև ամառ բացել ցամաքային սահմանները: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, գրում է RT-ն:
«Ցամաքային սահմանների բացումը կնպաստի հարևան երկրներից զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսքին, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարծում ենք, որ ամառային սեզոնին կկարողանանք ապահով կերպով բացել ցամաքային սահմանները»,- ասել է Տուրնավան:
Նա նշել է, որ ցամաքային սահմանների բացումը կիրականացվի շատ լուրջ վերահսկողության ներքո, ճիշտ այնպես, ինչպես օդային սահմանների բացումը: