Գազայի հատվածից հրթիռ է արձակվել իսրայելակլան Աշդոդ քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածից երկուշաբթի առնվազն մեկ հրթիռ է արձակվել իսրայելական Աշդոդ քաղաքի ուղղությամբ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով իսրայելական ռադիոկայանին, հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա: Կատարվածի հետաևնքով կան տուժածներ, հարակից կառույցներին ևս վնաս է հասցվել:
Աղբյուրի տվյալներով` հրթիռային հարվածից հետո բնակիչներից ոմանք շոկային վիճակում են գտնվում, նրանց բուժօգնություն է հատկացվում:
Հիշեցնենք, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սրվել է մայիսի 10-ին: Դա տեղի է ունեցել Երուսաղեմում` Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում, կողմերի միջև բախումների հետևանքով: Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։