Բրիտանացիներին առաջարկում են ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դոզան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կառաջարկեն 50-ից բարձր տարիքի քաղաքացիներին աշնանը ստանալ COVID-19 պատվաստանյութի երրորդ դոզան, որպեսզի կանխեն Սուրբ Ծննդյան տոների ժամանակ կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճը: Այդ մասին գրել է Times թերթը:
Ըստ հրապարակման՝ ներկայումս փորձարկվում են պատվաստանյութերի երկու հնարավոր տարբերակներ Մեծ Բրիտանիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիթիի ղեկավարությամբ: Առաջին տարբերակը ներառում է հատուկ կորոնավիրուսի նոր շտամների դեմ պայքարելու համար ստեղծված փոփոխված պատվաստանյութերի օգտագործումը: Մեկ այլ տարբերակ կարող է լինել երկրում արդեն հաստատված երեք պատվաստանյութերից մեկով երրորդ պատվաստումը (Pfizer/BioNTech, AstraZeneca, Moderna ամերիկյան ընկերություն): Ներկայումս բրիտանացիները պատվաստվում են հենց դրանցով: Որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում պատվաստվածների առավելագույն քանակը լինի, Միացյալ Թագավորությունում պատվաստանյութի երկու դեղաչափերի միջակայքը կառավարության որոշմամբ ավելացվել է երեք շաբաթից երեք ամսվա: Ապրիլին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կրկնակի մուտացիայով կորոնավիրուսի վտանգավոր շտամ: Միևնույն ժամանակ, Բրիտանիայում տարածվում է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը