Խաղաղ օվկիանոսում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական Նոր Կալեդոնիայի ափերին, որը Խաղաղ օվկիանոսում է, 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է Նոր Կալեդոնիայի Տադին քաղաքից 231 կիլոմետր դեպի արևելք: Օջախը 19,7 կմ խորություն է ունեցել:
Հնարավոր տուժածների, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ դեռ չկան: