Կազանի դպրոցում կրակ բացած երիտասարդին ցմահ ազատազրկում է սպառնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿազանի դպրոցներից մեկում կրակ բացած 19-ամյա երիտասարդին ցմահ ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասը, որով քրեական գործ է հարուցված, նախատեսում է նաև մահապատիժ, սակայն ՌԴ-ում մորատորիում է տարածվում մահապատժի վրա:
Հիշեցնենք, որ Կազանի դպրոցներից մեկի նախկին սանն այսօր դպրոցում անկանոն կրակ է բացել, որի հետևանքով առնվազն 9 զոհ կա, տասնյակ վիրավոր: Զոհերից յոթը երեխաներ են:
Հանցագործը տեղում ձերբակալվել է: Նա զենք կրելու թույլտվություն է ունեցել: