Ռուսաստանում կստեղծվի պատվաստանյութ գրիպի և կորոնավիրուսի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆradiokp.ru-ն գրում է, որ Ռուսաստանում կստեղծի պատվաստանյութ գրիպի և կորոնավիրուսի դեմ: Պլանավորվում է այն գրանցել տարվա ընթացքում: «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովն է խոսել իրենց պետական կորպորացիայի նոր մշակման մասին: Նոր պատվաստանյութը միաժամանակ կպաշտպանի գրիպից և COVID-19- ից:
Չեմեզովը պարզաբանել է, որ այդ պատվաստանյութը ունենալու է մեկ պատվաստում՝ երկուսի փոխարեն: Նա հույս է հայտնել, որ այդ նոր դեղամիջոցը կգրանցվի մինչև այս տարվա վերջը, կամ 2022 թվականի սկզբը: Ռուսաստանում ներկայումս գրանցվել է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ ՝ Sputnik V, EpiVacCorona և KoviVac:
Բացի այդ, Սմորոդինցևի անվան Սանկտ Պետերբուրգի գրիպի հետազոտական ինստիտուտի տարածքում մշակվում է ևս մեկ պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը