Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միասնություն»-ում քննարկվել է հոգեմետ դեղերի ազատ վաճառքի խնդիրը (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 30-ին «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր քննարկում՝ դեղատներում հոգեմետ դեղերի ազատ վաճառքի վերաբերյալ:

Առիթն այն բազմաթիվ ահազանգերն էին, որ «Միասնություն» համազգային շարժումը ստանում էր մտահոգ քաղաքացիներից:

Քննարկման ընթացքում «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իր մտահոգությունը հայտնեց դեղատներում նմանօրինակ դեղերի ազատ վաճառքի վերաբերյալ:

«Երիտասարդների առողջ ապրելակերպի խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք չենք կարող անհաղորդ մնալ այն պարագայում, երբ ազատ վաճառվում են հոգեմետ հատկություն ունեցող դեղեր։ Ասեմ ավելին՝ մեզ մտահոգում է Հայաստանում թմրանյութերի տարածման փաստը։ Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրը ստանա համապատասխան իրավական կարգավորումներ. այն է՝ խստացվեն վերահսկողական մեխանիզմները, ինչպես նաև ձեռնարկվեն լայնածավալ միջոցառումներ, որոնք կբարձրացնեն հանրության իրազեկվածության մակարդակն այդ մահաբեր երևույթների վերաբերյալ»,- ասաց Արման Վարդանյանը:

Դեռևս 2011 թվականին՝ Առողջապահության նախարարությունը միջոցառումներ էր իրականացնում «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Սեդալգին» և «Պրեգաբալին» («Լիրիկա») դեղերի ազատ վաճառքը սահմանափակելու ուղղությամբ, սակայն փոփոխությունները հանգեցրել են նրան, որ նշված դեղերն այսօր էլ ազատորեն վաճառվում են:

Ըստ նախարարության տարածած պաշտոնական մի հաղորդագրության՝ այս դեղերն այլ դեղերի և/կամ նյութերի համադրմամբ կարող են օգտագործվել որպես հոգեմետ նյութեր: Ստացված պատրաստուկների գործածումն արագ առաջացնում է և´ ֆիզիկական, և´ հոգեկան կախվածություն, ինչպես նաև՝ վարքային տարբեր խանգարումներ, իսկ գերդոզավորումը հանգեցնում է մահվան:

Քննարկմանը մասնակցում էր Առողջապահության նախարարի օգնական Սաթենիկ Մկրտչյանը, ով տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնի «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը, որն ի թիվս այլ հիմնախնդիրների՝ կկարգավորի նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերի վաճառքը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ժամանակներում կազմակերպել լայնածավալ, բազմապրոֆիլ քննարկումներ, որպեսզի ի հայտ բերվեն խնդրի լուծման կենսական մեխանիզմները։

Քննարկման ընթացքում իրենց տեսակետները հայտնեցին նաև «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամները:

«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն

 

Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պահածո «Կիլկի»Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել «Հակամարտությունը կարող է հեռու գնալ»ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Ճգնաժամն անխուսափելի է. Ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից Հայաստանի համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Լույս չի լինելու Բոյակի ճակատամարտի օր. պատմության այս օրը (7 օգոստոս)Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիUFC 331 մրցաշարում Ծառուկյան-Օլիվեյրա մենամարտի չեղարկման պատճառը բացահայտվել էՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. վերջինս մահացել է Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծ 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Մեսսին դուբլի հեղինակ է դարձել «Ինտեր Մայամիի» կազմում ՖԻՖԱ-ն աջակցել է Ինֆանտինոյին, աշխարհի առաջնության իրավունքի վաճառքի հարց այլեւս չկա Հայաստանը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Հայաստանում պատրաստի մետաղական արտադրանքի ներմուծման համար 6 ամսով մաքսատուրք է սահմանվել Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացվել է 3,4 մլն դոլար
Ամենադիտված