Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 6)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անտիգուա՝ Աշխատանքի օր, Վրաստան և Բուլղարիա՝ Սուրբ Գեորգի օր և Ոստիկանության օր, Լիբանան, Սիրիա և Գաբոն՝ Զոհերի հիշատակի օր, ԱՄՆ՝ Բուժքույրերի օր, Թուրքիա և թյուրքալեզու երկրներ՝ Հադերլեզ (Գարնան հանդիպման օր), ֆիլիպիններ՝ Սխրանքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 – ծնվել է գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան)։

1912 – վախճանվել է ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Եփրեմ Խանը։

1940 – վախճանվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը։

1948 – ծնվել է քանդակագործ Լևոն Վարդանյանը։

1959 – վախճանվել է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը(Առաջին սիրո երգը)։

1991 – Ղարաբաղյան պատերազմի ժամանակ  Խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանել են 18 բնակչի։

2005 - տեղի է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքի բացումը:

2008 - Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

2012 – Հայաստանում տեղի են ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները։

2013 - անց է կացվել Երևանի ավագանու ընտրություններ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հրապարակած նախնական տվյալների ավագանի են անցել ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև Երևան» դաշինքը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

319 - առաքյալի հավասարեցված սուրբ Նինոն կնքել է Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին, ուղղափառությունը դարձել է Վրաստանի պաշտոնական կրոն։

1312 - Վիենայի համաժողովը համաձայնություն է տվել Հռոմի պապի խաչակրաց արշավանք իրականացնելու առաջարկին։

1527 - աշխատավարձ չստանալու արդյունքում ապստամբած գերմանացի լանդսկինխները գրոհով գրավել են Հռոմը և կողոպտել այն, Հռոմի պապ Կլիմենտ 7-րդին հաջողվել է փրկվել փախուստով։

1626 - հոլանդացի գաղութարար Պետեր Մինյոյտը 25 դոլար արժողությամբ զարդերով հնդկացիներից գնել է Մանհեթենը, որը հետո 1664 թվականին գրավել են անգլիացիները և ստեղծել Նյու-Յորք քաղաքը։

1758 - ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության հանրահայտ գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը։

1833 - ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին պողպատե գութանը։

1835 - լույս է տեսել ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։

1840 - Անգլիայում շրջանառության մեջ է մտել առաջին փոստային նամականիշը՝ Սև պեննին։

1856 – ծնվել է բժիշկ, հեգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը։

1856 – ծնվել է Արկտիկայի ամերիկացի հետազոտող, ծովակալ Ռոբերտ Էդվին Պիրին, որը առաջինն է  շնասահնակով  հասել Հյուսիսային բևեռ։

1872 - Անգլիայում հիմնադրվել է Ֆուտբոլի գավաթը։

1890 - մորմոնների եկեղեցին հրաժարվել է բազմակնությունից։

1902 - տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը, Բենգալյան ծոցում ցիկլոնի հետևանքով խորտակվել է անգլիական «Կամորտա» նավը, որի արդյունքում զոհվել է մոտ 655 մարդ։ 

1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են թռիչքներ իրականացնել աէրոպլանով։

1910 – Գեորգի 5-րդը դարձել է Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքա։

1914 - Բրիտանիայի լորդերի պալատում մերժվել է կանանց ընտրության իրավունք տալու նախագիծը։

1915 – ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան Օրսոն Ուելսը։

1918 - ավարտվել է Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։

1919 - հայտարարվել է Ղրիմի խորհրդային հանրապետության ստեղծումը։

1937 - Նյու Յորքի մոտ՝ Լեյկհորսթում աղետի է ենթարկվել գերմանական «Հինդերբուրգ» դիրիժաբլը։

1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Ցասումի ողկույզներ» վեպի համար։

1941 - Ստալինը դարձել է ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ։

1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օղակված Լենինգրադի «Դինամո» ստադիոնում տեղի է ունեցել ֆուտբոլային խաղ։

1950 - 18 ամյա Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնացել է։

1953 - Ֆիլադելֆիացի վիրաբույժ Ջոն Գիբբոնը առաջին անգամ սրտի բաց վիրահատության ժամանակ հաջողությամբ փորձարկել է «արհեստական սիրտ-թոք» սարքը։

1961 – ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ջորջ Քլունին։

1986 - ԽՍՀՄ-ում պաշտոնապես հայտարարվել է Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասին։

1992 – վախճանվել է ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Մառլեն Դիտրիխը:

1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մասնակցել են Ֆրանսիան և Անգլիան կապող Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի հանդիսավոր բացմանը։

2001 – պատմության մեջ առաջին անգամ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը մտել է մզկիթ։

2012 - Ռուսաստանում տեղի է ունեցել «Միլիոնների երթը», որի արդյունքում առաջացել է «Ճահճային գործը»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի. Օվերչուկ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ չի փոխվել. ԶախարովաՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն, գարի և պարարտանյութերՀնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԱրփինե Սարգսյանը պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողներիՌուսաստանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերագործարկումը․ Զախարովա Արտակարգ դեպք՝ ԵրևանումԿներվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը Մասկի SpaceX-ը սահմանել է իր բաժնետոմսերի գինը պատմական IPO-ի համար Շենգավիթի ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել Արտահանման ինչ փոխհատուցում ու սուբսիդավորում են նախատեսված տնտեսվարողների համար Զախարովան Փաշինյանին համեմատել է փոստատար Պեչկինի հետ Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ջուր չի լինիՀայաստանյան ապրանքների կարիքը չունե՞ն այլևս. «Փաստ»ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել «Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ»Դեսպան Աղաջանյան. Հայաստանին խնդրում են նստել ԵՄ–ի խորտակվող «Տիտանիկ»–ըԻնչո՞ւ է Փաշինյանը պատրաստվում 250,000 միգրանտ բերել ՀայաստանԿրեմլի ազդանշանը. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համարՀայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»Փորձագետ. Ինչպե՞ս կապրեն ՀՀ քաղաքացիները Փաշինյանի Ռուսաստանի հետ «ամուսնալուծության» խաղադրույքի պատճառով Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»Որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին․ պատմության այս օրը (04 հունիս)«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ» ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն․ «Հրապարակ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ» Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել․ «Հրապարակ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Ապրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGCՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ ՓաշինյանՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասինՔայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՊատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդՄեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական ՍուպերլիգաՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Իմ դուստր» ԵՄ-ում ցանկանում են սահմանափակել ժամանակավոր պաշտպանnւթյունը զորակnչային տարիքի ուկրաինացիների համար. PoliticoՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվել
Ամենադիտված