Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փորձագետ. ԿԲ-ի որոշումը կապված է ընտրությունների հետ, որից հետո կրկին դրամի տատանում եւ ինֆլյացիայի աճ կլինի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եթե ամեն ինչ շարունակվի ճիշտ այնպես, ինչպես հիմա է, ապա ընտրություններից հետո երկրի արտարժույթի շուկայում կարելի է ակնկալել փոխարժեքի լուրջ տատանումներ, ազգային արժույթի արժեզրկման նոր ալիք, ինֆլյացիայի աճ, առաջին անհրաժեշտության ներմուծվող ապրանքների, ինչպես նաեւ հումքի գների աճ: Այս մասին մայիսի 4-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնելու որոշում կայացվեց` այն հասցնելով 6%-ի:

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կանխատեսելի էր, վերջին անգամ Կենտրոնական բանկի խորհրդի անդամները հայտարարել էին, որ արտարժույթի շուկայի վրա ճնշման լուրջ գործոններ չկան, ուստի վերաֆինանսավորման տոկոսադրույքը չեն բարձրացնում՝ հաշվի առնելով, որ նախկինում այն արդեն իսկ զգալիորեն ավելացվել է:

Նա կարծիք հայտնեց, որ խորհուրդը առաջնորդվել է նրանով, որ շուկան կարգավորվում է, թեեւ ակնհայտ է, որ ազգային արժույթի արժեզրկմանը նպաստող գործոններ կան, եւ դրանք խորանում են:

«Սրա հետ կապված՝ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ ներդրումները եւ տնտեսական ակտիվությունը խթանելու համար: Կենտրոնական բանկը, ամենօրյա ռեժիմով իրականացվող միջամտությունների հետ մեկտեղ, այժմ ստիպված է նաեւ բարձրացնել տոկոսադրույքը: Միջամտություններն իրականացվել են պահուստների հաշվին, ինչը կրկին համարվում է պետական ծախս: Հենց պահուստների նվազումը բերում է երկրի վճարունակության ռիսկի եւ վարկանիշի իջեցման»,- պարզաբանեց փորձագետը:

Երկրորդ գործիքակազմը կիրառվել է կապված այն բանի հետ, որ ֆինանսական շուկայի կայունությունը հնարավոր չէր ապահովել միայն միջամտություններով, թեկուզ կարճաժամկետ հեռանկարում։ Եթե դա չարվեր, ապա, Ավետիսյանը համոզված է, մենք կբախվեինք դրամի արժեզրկման եւ ինֆլյացիայի հերթական ալիքին:

«Երկու գործիքակազմն էլ Կենտրոնական բանկը կիրառում է իշխանությունների ցուցումով՝ առաջիկա ընտրությունների հետ կապված, հաշվի չառնելով այն վնասները, որոնք զարգացման առումով հասցվում են միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարին: Սա միայն կարճաժամկետ ազդեցություն կունենա»,- ընդգծեց նախկին փոխնախարարը:

Նա նշեց, որ այժմ Հայաստանի իշխանություններն ընտրությունների նախօրեին փորձում են զսպել բացասական հետեւանքները, սակայն հիմնարար գործոնները շարունակում են բացասական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա:

«Իշխող ռեժիմի ներկայացուցիչներն առաջնորդվում են սեփական քաղաքական շահերով եւ չեն հետապնդում տնտեսական զարգացման հետ կապված նպատակներ: Սոցիալական ծրագրերի իրականացումը, որոնց մասին վերջերս խոսում են իշխանությունները, պոպուլիստական բնույթ է կրում: Այս պահվածքը, մեծ հաշվով, կաշառք է նախընտրական շրջանում եւ չի բխում երկրի օբյեկտիվ շահերից: Խնդիրները չեն լուծվում, այլ քողարկվում են, ինչի մասին վկայում է աշխատատեղերի կրճատումը, բնակչության եկամուտների անկումը, աղքատության մակարդակի եւ գործազրկության ցուցանիշների աճը: Ընտրազանգվածին իրենց կողմը գրավելու համար նրանք անմտորեն բաժանում են պետական միջոցները: Իշխանությունների կողմից վարվող նման քաղաքականությունը բերում է տնտեսության փլուզման»,- եզրափակեց տնտեսագետը:

Նշենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 4-ին հայտարարել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պայմանավորված չէ առաջիկա արտահերթ ընտրություններով:

Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»
Ամենադիտված