Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 4

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Հրաշալի ժամանակ է սովորելու համար. ամենը, ինչ կարող է պետք գալ, անմիջապես կմտապահեք: Որոշ Խոյերի համար նշված շրջանը կապված կլինի հաճելի ծանոթությունների հետ: Հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբ կամ նոր սիրային տարվածություն:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի կարևոր գործերին: Դրանք միշտ չէ, որ հաճելի ու հետաքրքիր կլինեն, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, ինչ կստանձնեք: Կարող եք հրաշալի արդյունքի հասնել այնտեղ, որտեղ նախկինում անհաջողության եք հանդիպել, բախվել եք անհաղթահարելի արգելքի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վատ օր չէ, որի առաջին կեսը հրաշալի է նոր գործ ստանձնելու համար: Հնարավոր է՝ սկզբում բախվեք դժվարությունների, բայց դրանք ձեզ հաստատ չեն ստիպի նահանջել ու կիսատ թողնել մտածածը: Շատ Ցուլերի պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Հարմար ժամանակ է կարևոր հարցերը հանգիստ քննարկելու համար, այդ թվում՝ այն հարցերը, որոնց պատճառով նախկինում թեժ վեճեր են եղել: Այս անգամ դուք լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց կկարողանաք մոտեցում գտնել, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն հավանում: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Եթե դժվարություններ առաջանան, հին ծանոթներն ու համախոհները հաճույքով կօգնեն:

Որոշ Երկվորյակների հաճելի ծանոթություններ են սպասվում: Դրանցից հարաբերություններ կսկսվեն, որոնք բազում դրական հույզեր կպարգևեն: Ինտուիցիան անսխալ կհուշի ձեզ, թե ինչպես պետք է ձեզ պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք չտաքանալ: Օրը մտածված արարքներ է պահանջում: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, բարդ գործերից էլ գլուխ կհանեք: Մի շտապեք կիսվել կարևոր տեղեկատվությամբ, բացել ձեր կամ ուրիշների գաղտնիքները:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ նրա վրա, ինչը վաղուց է ձեզ հետաքրքրում: Որոշ Խեցգետիններ կվերադառնան հին ծրագրերին և կյանքի կկոչեն դրանք: Ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ռոմանտիկ ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հրաշալի է համախոհներ փնտրելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Շատերը կնկատեն ձեր ուժեղ կողմերն ու լավագույն հատկանիշները: Հաճախ առաջարկներ կստանաք, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է կարևոր հարցերը լուծելու համար: Հաճախ կօգնի ինտուիցիան: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, կհասկանաք, թե որոնք են շրջապատողների մտադրությունները և մոտիվները: Շատ Առյուծներ հստակ կկանխատեսեն, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Կարող եք բարդ գործեր ստանձնել: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, աշխատանքը ձեռքից կգա, նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնությունների հաջողության վրա կասկածելու առիթ չի լինի: Բացի այդ, հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, նրանք էլ հաճախ ժամանակին օգնության կհասնեն, կաջակցեն ձեր գաղափարները:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Լավ ժամանակ է հին գործերն ավարտելու, փոքրիկ խնդիրներից գլուխ հանելու համար, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում: Շատ Կույսեր ավելի հանգիստ շունչ կքաշեն՝ հրաժեշտ տալով չլուծված հարցերի բեռին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Փոքրիկ թյուրիմացություններն ու դժվարությունները հնարավոր են, բայց դրական միտումների ազդեցությունն էլ ուժեղ կլինի: Դրա շնորհիվ դուք շատ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք: Հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչը առաջ չէր ստացվում: Պետք կգա փորձը, որը հասցրել եք ստանալ անցած մի քանի շաբաթների ընթացքում:

Կհեշտանա այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ նախկինում չէիք կարողանում ընդհանուր լեզու գտնել: Անհասկացողությունը կմնա անցյալում, հիմա կարող եք պայմանավորվել համագործակցության մասին կամ ընկերանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հագեցած օր է սպասվում, որը լի կլինի դրական հույզերով ու վառ տպավորություններով: Այն հարմար է ուղևորության մեկնելու, պայմանները փոխելու համար: Բայց նույնիսկ եթե նոր վայրերում չլինեք, զարմանքի և ուրախության առիթներ, միևնույն է, շատ կլինեն:

Միապաղաղ գործերը ավելի հոգնեցնող ու ձանձրալի կթվան, քան սովորաբար: Բայց դուք, միևնույն է, դրանցից հրաշալի գլուխ կհանեք, լավ արդյունքի կհասնեք և սխալներ թույլ չեք տա, որոնց իրագործման համար ստիպված եք լինելու շատ ժամանակ ծախսել: Դուք կնախընտրեք գործել առանց օգնականների, բայց եթե նրանց կարիքն ունենաք, անպայման կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփումների համար բարենպաստ օր է: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, հաճախ կկռահեք այն, ինչ նրանք ուզում են ձեզանից լսել: Եթե համախոհների կարիք ունենաք, նրանց գտնելը դժվար չի լինի: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ շփումները շատ կուրախացնեն:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Ավելորդ չի լինի գործերում մի փոքր դադար վերցնելը՝ ցրվելու, պայմանները փոխելու համար: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, նոր վայրերով զբոսանքներն էլ կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հետաքրքիր և ոգեշնչող կլինի: Եթե դուք վաղուց էիք ուզում նոր գործ ստանձնել, անցեք վճռական գործողությունների և շուտով կհասնեք առաջին հաջողություններին: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Հաճախ դրանք կանեն անսովոր մարդիկ, որոնց հետ գործ ունենալը շատ գրավիչ կլինի: Բաց մի թողեք պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորությունը:

Երեկոն կուրախացնի անսպասելի, բայց հաճելի այցով կամ հնարավորություն կտա շփվել մի մարդու հետ, որին վերջերս կարոտում էիք: Որոշ Այծեղջյուրներ մտերիմներին ուրախացնելու անսպասելի և շատ սրամիտ միջոց կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ ուզածի նման հեշտ կդասավորվի: Օրը կշռադատված որոշումներ, մտածված արարքներ է պահանջում: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու ինքնատիրապետումը պահպանելը, անկախ նրանից, թե ինչպես իրենց կպահեն շրջապատողները: Հիշեք, որ բոլոր խորհուրդները լավը չեն: Լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ և կենսափորձով:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չծրագրված հանդիպումներ: Դուք ուրախ կլինեք դրանց համար: Արժե ուշադրություն հատկացնել ձեզ համար յուրահատուկ թանկ մարդուն: Այսօր նա ձեր աջակցության կարիքը շատ կունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ ու ներդաշնակ օր է: Հազիվ թե ստիպված լինեք ոտքի վրա փոխել ծրագրերը կամ կարևոր որոշումներ ընդունել. ամենայն հավանականությամբ պարզապես կյանքի կկոչեք այն, ինչ մտածել եք: Հարմար ժամանակ է անպիտանից, ավելորդից ու հնացածից ազատվելու համար:

Լավ հանգստանալու, այնպիսի հաճելի գործով զբաղվելու հնարավորություն կունենաք, որը նախկինում բազմիցս բարձրացրել է ձեր տրամադրությունը: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Դուք ամենալավը գլուխ կհանեք այն ամենից, ինչը ստեղծագործ մոտեցում և երևակայություն կպահանջի: Ամենայն հավանականությամբ կգտնվի ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչելու եղանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան «Ալի էս-Սալեմ» բազային հասցված հարվածի մասին Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները աճել են ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով Գառնիում մի մարդ եղբորս անունը գոռացել է, դուրս է եկել. ինչպես են գտել 14-ամյա տղային «Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան Հայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Թուրքիայում մոլեգնում են անտառային զանգվածային հրդեհներ «Չելսի»-ն հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լակրուայի տեղափոխության մասին Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով 14-ամյա երեխային գտել են Գառնիում. նրա կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսիֆիկացիան չի աշխատում. Հայաստանում դժգոհությունը աճում է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը Հիսուսի «երկրորդ գալուստը» թուրք-հայկական սահմանին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Դա սարսափելի կլինի». Լատինինան Հայաստանի եվրոպական գաղութ դառնալու հեռանկարների մասինԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Դաժան գիշեր է եղել․ ի՞նչ է հայտնում ՊՆ-նԿոտայքի մարզում հուլիսի 25-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է 65-ամյա տղամարդ Հայաստանում լոլիկային հեղափոխություն է հասունանում, իսկ Փաշինյանը տանջում է թռչունին և նույնը անում է երկրի հետ6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»
Ամենադիտված