armtimes.com-գրում է. «Վերջերս պարոն Սահակյանի արտաբերած մտքերը լսելիս, ծիծաղից բացի, ցանկություն է առաջանում իր իսկ ոճով հակադարձելու»:
Այս մասին զրույցում ասաց նախկին ՀՀՇ-ական, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը՝ արձագանքելով Գալուստ Սահակյանի այն մտքին, թե 95-ին ՀՀՇ-ից Ղարաբաղն էին պաշտպանում, որ «չհանձնեն հողերը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր խորհրդարանի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, հայտարարել է. «90-ականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգը ՀՀՇ էր: Մենք պաշտպանում էինք Ղարաբաղին, որին դուք ուզում էիք տալ»:
«Դե ո՞նց մի լավ խնդալուց հետո լուրջ՝ գալուստսահակյանական դեմք ընդունելով չասես՝ Գալո՛ւստ, տալը դա հանձնելը չէ, իսկ հանձնելն այն է, ինչը դուք արեցիք այս տարվա ապրիլին՝ 800 հեկտար հող թշնամուն տալով: Այն է, ինչի մասին անամոթաբար խոսում է ձեր կուսակցության ղեկավարը՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով շեշտելով 7 շրջան հանձնելու իր, քո ու հանրապետական մյուս պլանկտոնի պատրաստակամության մասին»,- ասաց Կարապետ Ռուբինյանը: