Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հայ ռազմագերիների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանն ամբողջությամբ կատարում է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը, ստանձնած բոլոր պարտավորությունները։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքով:
Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ Բաքուն բոլորին վերադարձրել է, իսկ պատերազմից հետո գերեվարված 62 ռազմագերիների նկատմամբ քննությունը շարունակվում է: