Բիշքեկը և Դուշանբեն համաձայնության են եկել հակամարտության կարգավորման շուրջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանը եւ Տաջիկստանը համաձայնության են հասել երկու պետությունների սահմանին ծագած զինված հակամարտությունը խաղաղ ճանապարով կարգավորելու շուրջը: Ապրիլի 30-ին այդ մասին հայտարարել է Ղրղզստանի ատաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռուսլան Կազակբաեւը Կենտրոնական Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պետեր Բուրիանի հետ կայացած զրույցի ժամանակ։
«Նախարարը հայտնել է, որ կողմերը համաձայնության են հասել հրադադարի եւ իրադրությունը բանակցությունների սեղանի շուրջը կարգավորելու մտադրության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կազակբեկովը նաեւ հեռախոսով իրազեկել է Ղրղզստանի սահմանամերձ շրջանների իրադրության մասին եւ «ընդգծել Բիշքեկի հավատարիմ լինելը միջազգային եւ երկկողմ պարտավորություններին եւ համաձայնություններին»:
«Բուրիանը ողջունել է կողմերի միջեւ հրադադարի եւ զինված հակամարտության կարգավորման արձանագրության ստորագրման համաձայնությունները՝ ըստ որում հատկապես ընդգծելով ղրղզական կողմի ավանդը իրադրությունը խաղաղ հուն փոխադրելու հարցում»,- ընդգծում է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ որում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական օգնություն ցույց տալու Ղրղզստանին «գոյություն ունեցող տարածաշրջանային եւ երկկողմ ծրագրերի շրջանակներում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: