Հայտնի է՝ ազատ ոճայիններից ովքեր կմասնակցեն Տոկիո-2020-ի վերջին վարկանիշային մրցմանը
ՍՊՈՐՏՏոկիո-2020-ի համար վերջին վարկանիշային մրցմանը ազատ ոճայիններից կմասնակցեն 74 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը կկայանա մայիսի 6-9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։