Թուրքիան հայերին հավաքագրելու և նրանց օգտագործելու շատ մեծ փորձ ունի․ Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Եթե չգիտեք, ասեմ իմանաք, որ «գորշ գայլեր»-ն ունեցել են հայազգի անդամ։ Հայոց Ցեղասպանությունը մերժող Լևոն Փանոս Դաբաղյան։ Սա նաև 1969թ․-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) կողմից առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու։
Թուրքիան հայերին հավաքագրելու և նրանց օգտագործելու շատ մեծ փորձ ունի։ Եթե նախկինում դա անում էր իր հպատակ հայերի միջոցով, ապա արդեն տևական ժամանակ դա անում է ամբողջ աշխարհի մակարդկաով։ Հավաքագրման հիմնական գայթակղությունը բարձր պաշտոններն այս կամ այն երկրում, կամ գումարը»։