Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. 4 հայ ըմբիշ սկսում է պայքարը
ՍՊՈՐՏԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ է մտնում 4 հայ ըմբիշ:
60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը որակավորման փուլում կհանդիպի վրացի Իրակլի Ձիմիստարիշվիլիի հետ:
67 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Սլավիկ Գալստյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից, որտեղ ուժերը կչափի Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեքսեյ Մասիկի հետ:
72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը կսկսի 1/8 եզրափակչից՝ քառորդ եզրափակչի ուղեգիրը վիճարկելով Ալեն Ֆոդորի հետ:
82 կգ քաշային կարգում Հայաստանի կներկայացնի Կարապետ Չալյանը: Որակավորման փուլում Չալյանի մրցակիցը Միկո Տապանի Լիտվանենն է:
Երեկ պայքարը սկսած Վարուժան Գրիգորյանն ու Հրաչյա Պողոսյանը քիչ անց սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն, իսկ Ռուդիկ Մկրտչյանը երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: