Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ նամակ է հղել Արմեն Սարգսյանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նամակում ասված է.

«Պարոն Նախագահ,

Թանկագին Արմեն,

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են պատմության զրկանքները կրած Հայաստանին։

Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, որոնց ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։

Կցանկանայի հույզերով և արժանապատվությամբ լի այս օրը լինել ձեզ հետ: Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանին խնդրել եմ ինձ ներկայացնել Երևանում Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների ընթացքում։

Ինչպես և հանձն էի առել, 2019 թվականից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր, ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Այս ապրիլի 24-ին, առավել, քան ցանկացած մեկ այլ օր մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։

Ճշմարտությունն ընդունելով՝ անցյալը հիշելը, հարգանքի տուրքը հանգուցյալներին և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու մոռացումը, ժխտումը, սուտը: Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք ապագայի հանդեպ հանձնառու ենք նաև այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեզ հետ միասին մղել է և կշարունակի մղել Ֆրանսիան, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։

Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը»:

«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Պետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. Փաշինյան«Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքը Հայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբերՌոման Բերեզովսկին առանձնացրել է ԱԱ-2026-ի գլխավոր երկու ֆավորիտներին Հունիսի 1-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ի՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համարԱրևմուտքն ակտիվացնում է իր հիբրիդային հարձակումները ՀՀ դեմ «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում էԱնբարյացակամ Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում մինչև վերջ Փորձագետ. Արևմուտքը սպասում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կխզի կապերը Ռուսաստանի հետԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ»Ծաղիկներով չենք հանգստանա. ռուսներին խորհուրդ է տրվել չթռչել ՀայաստանԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Հայաստան և Թուրքիա. Սահմանը փակ է, հնարավո՞ր է ուղիղ առևտուրը Ովքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով. պատմության այս օրը (30 մայիս)Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»«Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ»Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ»Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ»Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասինՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Ուկրաինան մնում է ԱՊՀ անդամ, քանի որ պաշտոնապես չի դուրս եկել միությունից․ Լեբեդեւ «Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը
Ամենադիտված