Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սերբիայի շախմատի միջազգային մրցաշարում
ՍՊՈՐՏՀայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Բելգրադի շախմատի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարտիրոսյանն 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը` դառնալով ոսկե մեդալակիր: 7 միավորով երկրորդ տեղում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Շանթ Սարգսյանն է: Եռյակը եզրափակել է Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչը:
Սերբիայի այս միջազգային մրցաշարին տվյալ ենթախմբում ընդհանուր առմամբ մասնակցում էր 10 շախմատիստ: