Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակադեմիկոսը պատմել է կորոնավիրուսի խրոնիկ ձևի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv-ն գրում է, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական ​​բժշկական համալսարանի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Չուչալինը այն կարծիքն է հայտնել, որ կորոնավիրուսային հիվանդությունը կարող է քրոնիկ դառնալ: Ըստ նրա` այդ մասին են վկայում «հետկովիդային շրջանին» նվիրված ուսումնասիրությունները: Գիտնականը նշել է, որ որոշ մարդիկ երկու-երեք անգամ են վարակվում կորոնավիրուսով: Նա նաև խոսել է հետկովիդային այնպիսի ախտանիշների մասին, ինչպիսիք են քրոնիկ հոգնածության սինդրոմը և արյան մեջ թթվածնի ցածր մակարդակը:

«COVID-19-ի քրոնիկ ընթացքը: Կան չէ՞ հիվանդներ, ովքեր արդեն երկու անգամ, երեք անգամ են տարել այդ հիվանդությունը: Եվ հաստատապես պետք է ասել, որ, ցավոք, այո, կան այդպիսի հիվանդներ: Դա նոր հիվանդությո՞ւն է, թե՞ շարունակվող հիվանդություն: Ես կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այդ հիվանդները գտնվել են հետկովիդային շրջանում, եղել են քրոնիկ հիպոքսեմիա ունեցող հիվանդներ», - ասել է ակադեմիկոսը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի «Կյանքի մասին գիտություններ» գիտական ​​խորհրդի «Վերականգնում COVID-19-ից հետո. Քրոնիկ հոգնածությունից պնևմոֆիբրոզ» թեմայով առցանց խորհրդակցության ժամանակ:

Գիտնականը անվանել է նաև «հետկովիդային շրջանի» այլ ախտանիշներ՝ տարբեր օրգանների էնդոթելիտ (արյան անոթների լորձաթաղանթի բորբոքում), կոագուլոպաթիայի համախտանիշ (արյան մակարդման խանգարում): Ակադեմիկոսը կոչ է արել օգնել այն մարդկանց, ովքեր ունեցել են կորոնավիրուս: Ըստ Չուչալինի՝ անհրաժեշտ է ստեղծել հատուկ հետկովիդային ամբուլատորիաներ այդպիսի մարդկանց վերականգնման համար` ռևմատիզմով տառապողների ամբուլատորիաների նմանությամբ: Իսկ ահա Գամալեայի անվան կենտրոնի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ ինքը  տեղյակ չէ COVID-19-ի քրոնիկական ընթացքի մասին: Նա նշել է, որ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ ուսումնասիրել այդ վարակով տառապող մարդկանց կրկնավարակման մեխանիզմը:

«Ես նման դեպքերի մասին ոչինչ չգիտեմ, չնայած Ալեքսանդր Գրիգորևիչը (Չուչալինը) լուրջ մարդ է, և նա, հավանաբար, նման դեպքեր տեսել է կլինիկայում: Այստեղ ամենակարևորը հասկանալն է, թե դա նույն շտամն է, թե՞ առկա են վարակի տարբեր դեպքեր: Եթե ​​առաջինն ապացուցված է, ապա մենք պետք է հասկանանք հարուցիչի քրոնիկական պահպանման մեխանիզմի հնարավորությունները», - ասել է Գյունցբուրգը համոզմունք հայտնելով, որ պատվաստումը կպաշտպանի հիվանդության քրոնիկական ընթացքից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ
Ամենադիտված