Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


AstraZeneca․ ֆեյսբուքյան տրամադրություններ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպական մի շարք երկրներ միառժամանակ սառեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության արտադրած վակցինայի կիրառումը, քանի որ գրանցվել են կողմնակի բացասական ազդեցության դեպքեր:

AstraZeneca-ի կիրառումն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցրել են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան, Բուլղարիան, Բալթյան երեք երկրները, Լյուքսեմբուրգը և Եվրամիության անդամ չհանդիսացող Նորվեգիան ու Իսլանդիան:

Արդեն մեկ շաբաթ է Հայաստանում  սկսել են պատվաստանյութի կիրառումը  չնայած, որ մինչ օրս Հայաստանում արտառոց դեպքեր չեն գրանցվել, բայց  մարդիկ  շարունակում են խուսափել պատվաստվելուց՝ հաշվի առնելով Եվրոպական մի շարք երկրներում ստացված  բացասական ազդեցությունները։

1or.am  կայքը  ուսումնասիրել է սոցիալական ցանցերում առկա տրամադրությունները` պարզելու համար, թե Հայաստանում ինչպես են մարդիկ վերաբերվում AstraZeneca  վակցիանյով պատվաստվելուն։


Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Եսայանը  գրել է․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! Ներքին թուրքերը և նրանց տերերը, Արցախում պատերազմի միջոցով ցեղասպանություն իրականացնելուց հետո, նպատակադրվել են հայ ազգի ֆիզիկական ոչնչացումը շարունակել բազմաթիվ երկրներում արգելված Աստրա Զենեկա վտանգավոր պատվաստանյութի միջոցով...»։

Օգտատեր Անդրանիկ Վարդանյանն էլ գրել է․

«Նախարարի մայրը պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, իսկ քաղաքացիներին առաջարկում են «Աստրազենեկա», որը եվրոպական երկրներում մահվան տասնյակ դեպքերի պատճառ է դարձել»։

Աննա Ավագյանն էլ հորդորել է չպատվաստվել․

«24000 դոզա Աստրա Զենեկա են բերել ՀՀ: ՉՊԱՏՎԱՍՏՎԵՔ ! Եվրոպայում տեսան մեռնում են դրանից, բռթում են ՀՀ-ի վրա՞»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սկսվեցին պատվաստումները. Մինչև 55 տարեկան Աստրա-զենեկա, ջահելներին Սպուտնիկ։ Քանի որ առաջինից մահացության դեպքերն ավելի շատ են, 55_ից բարձր տարիքի մարդիկ խիստ վիրավորված են և վրդովված։ Երևի այստեղ գործում է "ով մեռավ, մեռավ, իրեն բարի խաղաղություն" կարգախոսը»։

Տիգրան Ազատյանն էլ  գրել է, որ Անդրանիկ Քոչարյանի դեմ պետք է քրեական գործ
Հարուցվի․

«Անդրանիկ Քոչարյան սրիկան հայտարարություն է արել,որ թոշակառուները պիտի պատվաստվեն 
Աստրա զենեկայով հակառակ դեպքում թոշակ չեն ստանա ։
Աստրա զենեկան ներմուծել են էժան գնով հավանաբար եվրոպական այն երկրներից 
Որոնք հրաժարվել են դրանից և դա մեր մոտ 
Վակցինավորում են ռիսկային խմբին. Թոշակառուներին,որը բարդություններ է առաջացնում.այսինքն ինչքան թոշակառու մահանա
Այդքան թոշակ քիչ կտան։
Սա ֆաշիզմ է։
Անդրանիկ Քոչարյանի դեմ պետք է քրեական գործ
Հարուցվի և նրա կողքին կանգնած մարդկանց 
Նույնպես։
Աստրա զենեկա պատվաստանյութ արտադրությունը եղել է 2020 մայիսին տուփի վրա գրված է.այսինքն վիրուսի հայտնաբերումից մի երկու ամիս անց ,սա 
Ասվում է այն մասին,որ կորոնան արհեստական է և 
Պատվաստանյութը եղել վիուսի հետ զուգահեռ։
Իսկ ինչ մնում է բուժմանը .լյարդում լուրջ խնդիրներ են առաջանում դա ապացուցվել է դին հերձելուց հետո։ իսկ ինչ մնում է վարակին .դա օդակաթիլային է և հերձումը և բաց դագաղը բոլորովին անվնաս է։
Իսկ ինչ մնում է վիրուսին .դա մուտացիայի է ենթարկվում և վակցինացիան դառնում անիմաստ։
Վակցինացիան պետք միայն երկրից դուրս գալու համար»։

Նախկին պատգամավոր Կարեն Ավագյանն էլ  գրել է, որ  չպետք  է պատվաստվել․

«Երբ բժշկության հետ կապ չունեցող նախարարը գովաբանում էր AstraZeneca պատվաստանյութը, շատ լավ տեղյակ էր, որ AstraZeneca պատվաստանյութից կար մահացած 53 ամյա քաղաքացի։ 
Բազմաթիվ զգուշացումները և համաշխարհային վտանգավոր տենդենցները չկանգնեցրեցին մեր բնակչության կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելու «գայթակղությունից»։
Պատասխանատուները որոշեցին գնալ 55-ից բարձր բոլոր քաղաքացիների կյանքը ևս մեկ անգամ ռիսկի ենթարկելու ճանապարհով։
Հիվանդության կանխարգելման, հայտնաբերման, բուժման և հետբուժական շրջանը տապալածներից երևի միամտություն էր սպասել պատվաստման գործընթացի հանդեպ աչալուրջ վերաբերմունք։
Փաստենք նաև, որ երկրում առկա պատվաստանյութերի քանակը խիստ պակաս է անհրաժեշտից, ինչը և հնարավորություն չի տա ունենալ տեսանելի արդյունքներ։ Առկա քանակության ուղիղ կեսն էլ միջազգային ահազանգերի և դադարեցման գործընթացի առարկա։
Հերթական տապալում, որը ճակատագրական կլինի։
Պատերազմի, հիվանդության արդյունքում հազարավոր մահեր։ Հիմա արդեն չհիմնավորված ռիսկ նաև պատվաստումներից։


Հ.Գ. Պարզվե՞ց նախարարն իր մորը SPUTNIK V-ով է պատվաստել, թե ոչ։
Արդյո՞ք պաշտոնյաները AstraZeneca-ից օգտվել են կամ ընդհանրապես պատրաստվում են օգտվել։


ՍԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՊԵՏՔ ՉԷ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ։ ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԼԻՆԻ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ ԱՆՀԻՄՆ ՌԻՍԿԵՐԻՑ։

Սոնա Գիշյան

www.1or.am

Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
Ամենադիտված