Այս գիշեր ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՄայիսի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:
ՀՀ զինված ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել առաջադրված խնդիրները: