Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ՝ ապրիլի 17

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոյ: Այսօր  ծայրահեղ զգուշավոր եղեք բարձր դիրք զբաղեցնող կանանց հետ շփվելիս: Ուշադրություն դարձրեք ընկերուհիների հետ ձեր  հարաբերություններին: Հնարավոր է` պարզեք, որ փոխադարձ համակրանքից զատ, ձեր միջև գոյություն ունի նաև անառողջ մրցակցություն:

Կասկածներն ու անվստահությունը կարող են փչացնել անձնական հարաբերությունները: Ձեզ անհրաժեշտ քնքշանքի ու աջակցության փոխարեն խիստ վերաբերմունքի ու քննադատության կարժանանաք:

Ցուլ: Բարեհաջող օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, բիզնես գործարքնեք կնքելու համար: Գործարարի ձեր հոտառությունը շատ սուր է, ընդունած որոշումները՝ միանգամայն ճշտգրիտ: Այսօր գումարային շահույթը կարող է անգամ գերազանցել ձեր սպասելիքները: Համախոհների շրջանում հնարավոր են տարաձայնություններ՝ կապված ապագա ծրագրերի հետ: Փորձեք այդ ամենին հանգիստ վերաբերվել, ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի:

Հնարավոր է աշխատանքային սիրավեպ սկսեք:  Նման հարաբերությունները կընթանան ներդաշնակ և հաճելի պահեր կպարգևեն: Սիրային հարցերում աստղերն այսօր ձեր կողմից են:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել և դա կանեք մեծ ոգևորությամբ: Ուշադրություն պահանջող խնդիրներն իսկը ձեզ համար են: Դուք ոչ մայն հրաշալի լուծումներ կգտնեք, այլև արժեքավոր տեղեկություններ կստանաք, կհաստատեք օգտակար կապեր: Ֆինանսական հարցերում ամեն բան լավ է, այսօր գումար վաստակելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսին, բոլորովին այլ բնույթի, դրական միտումների ազդեցություն կնկատվի: Ռոմանտիկ ծանոթությունների, նոր նախասիրությունների և բուռն զգացմունքերի դրսևորման ճիշտ ժամանակն է: Սիրահարված Երկվորյակներին անսահման երջանկություն կպարգևի սիրելիի հետ շփումը:

Խեցգետին: Այսօր  նշանակալի որևէ իրադարձությյան սպասելիքներ չարժե ունենալ: Օրն իր հետ  հուզմունք և անհանգստություն կբերի: Շատերը կվիճեն գործընկերների հետ, ոմանց կանհանգստացնի աշխատավայրում տիրող լարված մթնոլորտը: Սակայն որոշակի քայլեր ձեռնարկելու համար դեռ վաղ է: Այդ ամենը  բացատրվում է բացասական միտումների ազդեցությամբ: Հավատացեք, շատ շուտով, ստեղծված իրավիճակը կփոխվի:

Խուսափեք սիրելիի հետ  վիճաբանություններից: Վերջինս այսօր առանձնակի կամակորություն ու համառություն կդրսևորի:  Լուրջ կոնֆլիկտի  վտանգը մեծ է: Օգտակար են զբոսանքները, ակտիվ հանգիստը: Զբաղվեք սպորտով, այն կառույգացնի, դրական լիցքեր կհաղորդի և կօգնի ազատվել մռայլ մտքերից:

Առյուծ: Աշխատանքն արգասաբեր կլինի, եթե մրցակցային պայքարի մեջ մտնելու փոխարեն, համախոհներ և օգնականներ փնտրեք: Նպատակահարմար օր է դաշնակիցներ գտնելու համար: Ձեր միությունն ամուր և տևական կլինի, համատեղ աշխատանքը՝ շահութաբեր: Բարենպաստ օր է ղեկավարի նոր պաշտոն ստանձնլու համար:

Նոր սիրային հարաբերություններ սկսելու համար հրաշալի օր է: Միայն թե փորձեք ավելի նախաձեռնող լինել: Կենսական ներուժը բարձր է: Հոգնածություն կամ թուլություն չեք զգա:

Կույս: Աշխատանքում հնարավոր են լուրջ խնդիրներ ու անախորժություններ: Բացասական միտումների ազդեցությունը օրվա երկրորդ կեսին առավել մեծ է, այդ ժամանակահատվածում խուսափեք կարևոր որոշումներ կայացնելուց: Մարդիկ, որոնց հետ միշտ լեզու եք գտել, այսօր անխնա կքննադատեն ձեզ, կհիշեցնեն անցյալում թույլ տված սխալները և, ասես միտումնավոր, կանեն ամեն բան ձեզ հետ հարաբերությունները փչացնելու համար:

Զգալի ջանքեր կպահանջվեն հանգստություն պահպանելու համար: Աշխատեք տուրք չտալ հույզերին: Դիվանագիտորեն մոտեցեք հարցերին, բանակցեք: Ձեր  զուսպ ու խելամիտ պահվածքն ի վերջո  կնկատեն և կգնահատեն:

Կշեռք: Այսօր հնարավորինս խուսափեք ֆինանսական հարցեր լուծելուց, կոմերցիոն գործունեություն ծավալելուց, ինչպես նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Ինքնագլուխ ոչինչ մի ձեռնարկեք: Ցանկացած ծրագիր իրականացրեք հուսալի գործընկերների աջակցությամբ: Օրը նպատակահարմար չէ նոր համագործակցություններ սկսելու համար:

Զգացմունքային դաշտը կայուն է: Ինքներդ ձեզ հետ հաշտ եք: Ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում սիրում եք: Հարազատների շրջապատում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Զբաղվեք ստեղծագործական գործունեությամբ:

Կարիճ: Այսօր ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմեք: Ձեր առջև նոր նպատակներ դրեք: Բարենպաստ օր է համագործակցության նաև հեռանկարային նախագծեր քննարկելու համար: Բարդ, խճճված գործերը ցանկալի է հետաձգել, դրանցով կզբաղվեք ավելի ուշ:

Հնարավորության դեպքում օրը նվիրեք հանգստին և մտերիմների հետ շփմանը, դա ոչ միայն օգտակար կլինի, այլև՝  հաճելի: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Եթե որևէ մեկին հմայելու, սիրտ նվաճելու ցանկություն ունեք, ապա գործի անցեք, այսօր դա ձեզ մոտ կստացվի:

Աղեղնավոր: Զբաղվեք այնպիսի գործերով, որոնք մոտ ապագայում կարող են եկամտաբեր լինել: Իսկ երկարաժամկետ ծրագրերի հետ հնարավոր է խնդիրներ ծագեն: Գործնական բանակցություններն արդյունավետ կլինեն, եթե կառուցողական մոտեցում ցուցաբերեք: Ստիպված կլինեք շփվել ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց հետ:

Ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը մեծ է: Որոշ իրադարձություններ կարող են տրամադրություն փչացնել: Կենսական ներուժը ցածր է: Չափազանց ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ: Վնասվածքներ, կոտրվածքներ ստանալու վտանգ կա:

Այծեղջյուր: Ոչինչ հեշտ չի տրվում, սակայն, ձեր համառության շնորհիվ, կկարողանաք իրագործել բոլոր ծրագրերը: Դաշնակիցների ճիշտ ընտրությունը շատ կարևոր է: Այսօր հեշտությամբ կկողմնորոշվեք, թե ում կարելի է վստահել, իսկ ում ՝ոչ: Պարտականությունների ողջ բեռը սեփական ուսերին մի բարդեք: Այսօր կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեք ավելի ուշ:

Ավելի շատ մտահոգված եք սեփական խնդիրներով, իսկ հարազատներին, կարծես, անուշադրության եք մատնել: Ձեր նման վերաբերմունքը  կարող է  վրդովմունքի ալիք բարձրացնել: Այդ ամենը լուրջ  վեճի չի վերածվի, իսկ իրավիճակը շատ շուտով կշտկվի:

Ջրհոս: Այն, ինչ վաղուց ծրագրել էիք, դժվար թե հաջողվի իրագործել, փոխարենը կստանաք այն ամենը, ինչի մասին  պատկերացում անգամ չունեք: Պատրաստ եղեք իմպրովիզների: Հնարավորինս արագ արձագանքեք շուրջը կատարվող իրադարձություններին: Հնարավոր է,  ձեզ համար կարևոր, կոմերցիոն ծրագրերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ ստանաք:

Բարեհաջող օր է ոչ պաշտոնական շփումների, ընկերական հանդիպումների համար:Կարող եք հյուրեր ընդունել, գնումներ կատարել: Խորհուրդ է տրվում չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և բացօթյա հանգիստ:

Ձկներ: Խաղաղ օր է: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Առավել ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց, նրանց խոսակցություններին: Հնարավոր է, ձեզ համար կարևոր, տեղեկություններ ստանաք: Հրաշալի օր է ուսմանը նվիրելու համար:  Ակտիվորեն մասնակցեք սեմինարների և կոնֆերանսների:

Ընտանիքում, թյուրիմացաբար ծագած, փոքր խնդիրները չեն փչացնի ձեր տրամադրությունը: Որոշ դժվարություններ հաղթահարելու գուրծում մեծ ջանքեր չեն պահանջվի: Մտերիմների հետ կարող եք կարևոր հարցեր քննարկել, համատեղ կայացրած որոշումները կգոհացնեն բոլորին:

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ստամբուլի հայկական գերեզմանները պղծած անձն ընդունել է մեղքը ԱԱ․ ըմբիշ Էրիկ Պապիկյանը հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի «Փորձագետներ. Ինչպես է հայկական բիզնեսը մահանալու ռուսական շուկայից դուրս գալուց հետո»«Ռեալ»-ը նորեկ ունի. պաշտոնական․ Իտալացի լեգենդ Ֆրանկո Բարեզին է կյանքից հեռացել Գազ չի լինի․ հասցեներՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը․ պատմության այս օրը (31 հուլիս) Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան «Ալի էս-Սալեմ» բազային հասցված հարվածի մասին Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները աճել են ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով Գառնիում մի մարդ եղբորս անունը գոռացել է, դուրս է եկել. ինչպես են գտել 14-ամյա տղային «Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան Հայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Թուրքիայում մոլեգնում են անտառային զանգվածային հրդեհներ «Չելսի»-ն հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լակրուայի տեղափոխության մասին Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով 14-ամյա երեխային գտել են Գառնիում. նրա կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսիֆիկացիան չի աշխատում. Հայաստանում դժգոհությունը աճում է
Ամենադիտված