Զինված հարձակում Թբիլիսիի կենտրոնում. բանկի այցելուներին պատանդ են վերցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձը հարձակվել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, որը գտնվում է Թբիլիսիի կենտրոնական շրջաններից մեկում: Բանկի այցելուները պատանդ են վերցվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Rustavi2 հեռուստաալիքին։
Նախնական տվյալներով՝ զինված անձը մենակ է գործում, պատանդները երկուսն են։
Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են Հավլաբարի մետրոյի հարակից տարածքը։ Մետրոյի կայարանի մուտքը փակ է։