ՌԴ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստ է օժանդակել այն նախաձեռնություններին, որ ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չենք կարող չողջունել նախաձեռնությունները, որ ուղղված են Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Դրա համար հուսալի հիմք են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները: Պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցել նման գործընթացներին: Բնականաբար, Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ անհրաժեշտ վստահության հաստատման, երկկողմ հարաբերությունների կարգավորման ոչ դյուրին ճանապարհի սկզբում են դեռ: Կարևոր է, որ այս ընթացքն ուղեկցվի դրական ֆոնով, այդ թվում նաև տեղեկատվական»,- նշել է նա:
Զախարովան նշել է, որ դեռ հաղթահարելիք բավականաչափ դժվարություններ կան` փոխհարաբերություններ կառուցելու համար: