Պեսկովը պատմել է ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութի մեծ պահանջարկի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆrussian.rt.com-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի պահանջարկը աշխարհի շատ երկրներում մշտապես բարձր է:
Նա մեկնաբանել է Սլովակիայի կողմից պատվաստանյութեր ձեռք բերելու հարցով իրավիճակը` նշելով, որ ինքը չգիտի այդ հարցի նրբությունները: Պեսկովը հավելել է, որ Եվրոմիությունն ունի կենտրոնացված գործակալություն, որը զբաղվում է պատվաստանյութերի ձեռքբերմամբ, բայց «մյուս կողմից առանձին երկրներ ցանկություն ունեն առանց սպասելու որևէ կենտրոնացված որոշման, երկկողմ շփումների հիման վրա բանակցել Ռուսաստանի հետ հնարավոր գնումների մասին»:
«Աշխարհի շատ ու շատ երկրներում կա հետևողականորեն աճող պահանջարկ: Սա այն է, ինչը բավականին ակնհայտ իրողություն է, և որի հետ մենք այժմ աշխատում ենք», - ասել է Կրեմլի խոսնակը:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Սլովակիայի Առողջապահության նախարարության ղեկավար Մարեկ Կրաչչին իշխող կոալիցիայի կողմից աշխատանքից հեռացվել էր ռուսական Sputnik V պատվաստանյութ գնելու շուրջ տարաձայնությունների պատճառով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը