Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ամեն կերպ պետք է պայքարենք այդ չարիքի դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ համացանցային լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում էր դեղատներում ազատորեն վաճառվող հոգեմետ դեղերի թեման: Մեր տեղեկություններով թեմայի շուրջ քննարկումներ են ընթացել նաև «Միասնություն» համազգային շարժման խորհրդում, որտեղ որոշում է կայացվել նաև հանրային և այլ հարթակներում պայքար մղել այդ երևույթի դեմ:

«Փաստը» «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանից փորձեց պարզել, թե իրենք ինչ քայլեր են նախատեսում:

– Պարոն Վարդանյան, մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի դեղատներում ազատ վաճառվում են դեղեր, որոնք հոգեմետ ազդեցություն ունեն, իսկ օգտագործողները շատ արագ կախվածության մեջ են ընկնում, ինչպես թմրանյութերից: Մասնավորապես խոսքը «Լիրիկա» դեղամիջոցի մասին էր, որ կարծես, չարիքի նման կախված է շատ հայ ընտանիքների գլխին:

– Ես ամբողջովին կիսում եմ բարձրացված մտահոգությունը: Ասեմ ավելին, մեզ հասած տեղեկություններով նմանատիպ դեղամիջոցներ շրջանառվում են ակումբներում և զվարճանքի այլ վայրերում: Երիտասարդներից շատերը, չգիտակցելով հետևանքները` ընկնում են ազդեցության տակ ու կործանում իրենց կյանքը: Մեզ համար դա անթույլատրելի է: Երիտասարդության առողջությունը մեր երկրի համար ունի ազգային անվտանգության նշանակություն: Ամեն կերպ պետք է պայքարել այդ արատավոր երևույթի դեմն առնելու համար:

– Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:

– Այդ հարցը ամենայն լրջությամբ քննարկվել է «Միասնություն» համազգային շարժման խորհրդում: Իշխանությունները զբաղված են իրենց նեղ անձնական հարցերով, այնինչ երիտասարդությունը կոնկրետ մահվան դեմ է կռիվ տալիս՝ առանց հասկանալու, թե վաղն ինչ է սպասվելու իրեն: Մենք որոշել ենք շատ խիստ պայքար մղել հանրապետությունում այդ չարիքի տարածման դեմ:

Առաջին` պետք է խստացնել վերահսկողությունը: Նմանատիպ դեղերը պետք է դեղատներում վաճառվեն բացառապես բժշկի թույլտվությամբ: Երկրորդ` համապատասխան մարմիններից պահանջելու ենք ուժեղացնել հսկողությունը զվարճանքի վայրերի նկատմամբ, որպեսզի մեզանում օր առաջ արմատախիլ արվի նման մահաբեր թույների տարածումը: Եթե հետևողական պայքար չմղենք, ապա ընդամենը մի քանի տարի հետո կունենանք անդառնալի հետևանքներ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքումՈր փողոցներն են փակ լինելու այսօրԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակ«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահը ժամանեց Երևան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան «Կարևորը անձը չէ, այլ հարաբերություններն են». Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Հայաստանում «ռուս» թեկնածուի մասինՆախկին նախագահ. Մենք երբեք չենք միանա Եվրամիությանը և կկորցնենք ռուսական շուկան Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՀՀ նախկին վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել RIA Voronezh-ինԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios «Անդարձելիության կետը». Երևանի վերադարձը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվելՄամուլի ազատության միջազգային օր․ պատմության այս օրը (03 մայիս)Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել ԿուբաԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը Դեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարին Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համարՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-նԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Մայիսի 3-ին կայանալիք «Նոա»-«Փյունիկ» հանդիպմանը կգործի հյուրասիրություն Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան
Ամենադիտված