Թուրքիան և Ուկրաինան քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան և Ուկրաինան քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Անդրեյ Թարանը բանակցություններ են վարել Ստամբուլում և քննարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
«Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ստամբուլում հանդիպում է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Թարանի հետ, որը Թուրքիա է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այցի ընթացքում: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին», – հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: