Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը վերցրեց դպրոցների և բուհերի խորհուրդների վերահսկիչ փաթեթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին ամիսներին Հայաստանի որոշ դպրոցներում և համալսարաններում տեղի ունեցան դեպքեր, որոնք հաստատ դուր չեկան իշխանություններին։ Մասնավորապես, պատերազմից հետո բազմաթիվ բուհեր տարբեր ձևաչափերով պահանջեցին վարչապետի հրաժարականը, նույն պահանջով հացադուլ հայտարարեց դպրոցներից մեկի տնօրենը։ Վերջին ամիսներին Հայաստանի 2 դպրոցներում տեղի ունեցան տնօրենի ընտրություններ, որոնցում թեկնածուներից ոչ մեկը չստացավ 50+1 ձայն։

Արդյունքում, նախարարությունը 2 դեպքում էլ որոշեց նախապատվությունը տալ «դրսի» թեկնածուներին, ինչն առաջացրեց դպրոցների աշխատակիցների դժգոհությունը։ Վերջապես, Ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր ընտրվեց իշխանության կողմից «դաբրո չստացած» թեկնածուն։ ի դեպ, սա առաջին նմանատիպ դեպքն էր։ Եթե իշխանությունների ռեյտինգը կտրուկ նվազած չլիներ, գուցե այս զարգացումներն այդքան էլ չմտահոգեին իշխանություններին։ Բայց քանի որ իշխանության ռեյտինգը գահավիժել է, առջևում էլ ընտրություններ են, ապա կրթության համակարգի վերահսկումը կարևոր է դառնում։

Արձագանքելով այս զարգացումներին՝ իշխանությունները թե բուհերի, թե դպրոցների պարագայում դիմեցին քայլերի, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրենց ընդդիմադիր շրջանի և իշխանության առաջին տարիների մոտեցումներին։ Սկսենք դպրոցներից։ Ներկա իշխանությունները բազմիցս հայտարարում էին, որ այլևս դպրոցների տնօրենների ընտրության գործընթացը չի կուսակցականացվելու, իշխանական միջամտություններ չեն լինելու։ Ավելին, հեղափոխությունից հետո շրջանառության մեջ դրվեց դպրոցի տնօրենի ընտրության մի նախագիծ, որով նախատեսվում էր դպրոցների խորհուրդներում ունենալ 9 անդամ, որից 3-ը՝ ուսուցիչ, 3-ը՝ ծնող, 3-ը՝ նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչ։ Եթե այս կարգն ընդունվեր, ապա կստացվեր, որ ծնողների և ուսուցիչների ձայնը դառնում է վճռորոշ։

Այդ ժամանակ իշխանությունները մտածում էին, որ դպրոցի ժողովուրդը, այսինքն՝ ուսուցիչներն ու ծնողները, պիտի որոշեն, թե ով դառնա տնօրեն։ Եթե այդ կարգն ընդունվեր, ապա դրսի թեկնածուները գրեթե հնարավորություն չէին ունենա դպրոցի տնօրեն դառնալ, քանի որ բոլոր դպրոցներում կառաջադրվեին ներսի թեկնածուներ, որոնք հեշտությամբ կընտրվեին։ Ասեմ, որ իմ անձնական նախընտրությունն այն է, որ խորհրդում դրսի և ներսի թեկնածուները լինեն հավասարաչափ ներկայացված և մեծ ուշադրություն դարձվի տնօրենների ներկայացրած ծրագրերին։ Սա կարող է դժվարացնել տնօրենի ընտրության գործընթացը, բայց ավելի ժողովրդավարական կլիներ։

Եվ ահա օրերս ԿԳՄՍ նախարարը հաստատում է մի կարգ, որի համաձայն՝ խորհուրդն ունենալու է 9 անդամ, որոնցից 5-ն առաջադրվելու են իշխանությունների կողմից։ Այսպիսով, Հայաստանում դե ֆակտո ներդրվում է տնօրենի նշանակման կարգ։ Ակնհայտ է, որ խորհրդի իշխանական ներկայացուցիչները միաձայն քվեարկելու են այն թեկնածուի օգտին, որի մասին իրենց կհուշեն վերևից։ Սա, իհարկե, չի կիրառվի բոլոր դպրոցներում։

Կկիրառվի միայն այն դպրոցներում, որոնցում տնօրենը վերահսկելի չի լինի։ Այսպիսով, տեսնելով, որ չեն կարողանում զսպել դպրոցների դժգոհությունները, նախարարությունը որոշեց կարգով ամրագրել իր միանձնյա իշխանությունը և հարցը փակել։ Այս կարգի ընդունումից հետո  տնօրենները պետք է ամեն ինչ անեն վերադասի հետ իրենց հարաբերությունները չփչացնելու համար, քանի որ վերադասի ներկայացուցիչներն ունեն 50+1 ձայն։ Այսպիսով, երկրում ժողովրդի իշխանության հաստատումից հետո ստացանք մի կարգ, որը, ըստ էության, ուսուցիչներին և ծնողներին զրկում է ընտրությունների վրա ազդելու լծակից։

Ճիշտ նույն օրերին նմանատիպ զարգացում եղավ նաև բարձրագույն կրթության ոլորտում։ Հաշվի առնելով պոլիտեխնիկական համալսարանի, ԵՊՀ-ի զարգացումները՝ իշխանությունը որոշեց վերջին պահին օրենքում փոփոխություն կատարել և նախարարությանը տալ 50+1 ձայն։ Օրակարգից դուրս եկավ նաև բուհերի ռեկտորների ընտրության հարցը։

Հայաստանում շատ բան կարող է փոխվել, եթե օրենքներ ու կարգեր գրող իշխանությունները քվեարկելուց կամ ստորագրելուց առաջ իրենց տան հետևյալ պարզ հարցը. «Եթե ես լինեի ընդդիմադիր կամ չեզոք մարդ, կուզենայի՞ այսպիսի որոշում ընդունվեր»։ Եթե պատասխանը բացասական է, ապա այդ կարգը կամ օրենքը չպետք է ընդունվի։ Ցանկացած քաղաքական ուժ կամ անհատ իր կյանքի շատ փոքր հատվածում է լինում բարձրաստիճան պաշտոնյա։ Ուրեմն, օրենքներ ընդունելիս պետք է մտածենք ոչ թե՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, այլ՝ որպես շարքային պաշտոնյա։ ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարների գործը հիմա հեշտացավ։ Նրանք այսուհետ կարող են օրենքի սահմաններում իրենց ուզած մարդկանց նշանակել կամ պաշտոնանկ անել, քանի որ ունեն մեծամասնություն և դպրոցների, և բուհերի խորհուրդներում։ Բայց քանի տարի են իրենք մնալու նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում։ Շատ կարճ ժամանակ։ Եթե իշխանափոխությունից հետո այսօրվա նախարարը կամ փոխնախարարները ցանկանան որևէ բուհում ռեկտոր դառնալ, ապա նրանք այդ հնարավորությունը չեն ունենալու, քանի որ պիտակավորվելու են՝ որպես նախկիններ։ Բուհի կամ դպրոցի կոլեկտիվի կողմից ընդունելի բազմաթիվ մարդիկ այսուհետև չեն կարողանալու ընտրվել կամ վերընտրվել, քանի որ ձայների մեծամասնություն ունենալու են իշխանության թեկնածուները։

Ցավոք, այս որոշումները չեն նպաստելու պրոֆեսիոնալ կառավարմանը։ Դրանք նպաստելու են վերևների հետ լավ լինելու, նրանց հաճոյանալու, գովերգելու արատավոր պրակտիկաների զարգացմանը։ Պրակտիկաներ, որոնք պատերազմում մեր պարտության պատճառներից էին։

«Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն
Ամենադիտված