Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են երկաթուղային ճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնհետ կորած զինվորների հարազատները փակել են երկաթուղային ճանապարհը և պահանջում են տեղեկություններ տրամադրել զինծառայողների մասին։
Ճանապարհը փակ է առավոտից, ինչի հետևանքով խախտվել է գնացքների երթևեկության ժամանակացույցը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
«Առավոտից փակ են Գյումրու Բայանդուր և Իսահակյան գյուղերի երկաթուղիները։ Խախտվել է ուղևորափոխադրումների ժամանակացույցը։ Էլեկտրագնացքները մնացել են կայարաններում», - ասաց Գրձելյանը։
Նա նշեց, որ ՀԿԵ-ի ղեկավարությունն այդ մասին ծանուցումներ է ուղարկում ուղևորներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարազատներն այսօր առավոտից փակել են Շիրակի մարզի ճանապարհները: Մասնավորապես արգելափակվել են Գյումրի-Երևան (Հոռոմ գյուղի մոտակայքում), ինչպես նաև Աշոցք և Վանաձոր ավտոճանապարհները: