Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԵԱ. 7-րդ օրը՝ Հակոբ Մկրտչյանի, Դավիթ Հովհաննիսյանի եւ Լիանա Գյուրջյանի մասնակցությամբ

ՍՊՈՐՏ

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ: Տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում հանդես կգան Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, իսկ կանանց մրցաշարում մրցահարթակ դուրս կգա 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը:

Առաջինը մրցահարթակ դուրս կգա Լիանա Գյուրջյանը 81 կգ քաշայինների Ա խմբում:

19-ամյա Լիանա Գյուրջյանը 2013 թվականի պատանիների Հայաստանի չեմպիոն է: 2015 թվականին պատանիների Եվրոպայի առաջնությունում 145 կգ երկամարտի արդյունքով չորրորդ տեղն է զբաղեցրել: 2016 թվականին նույն պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 156 կգ երկամարտի արդյունքով: 2017 թվականի Հայաստանի չեմպիոն է դարձել եւ նույն տարում Կոսովոյում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալ նվաճել 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 183 կգ արդյունքով: 2018-ին կրկին Հայաստանի պատանիների չեմպիոնի կոչումն է նվաճել եւ Միլանում Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն հռչակվել: Արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունում 2018 թվականին Թուրքմենստանում Լիանա Գյուրջյանը բավարարվեց 19-րդ տեղով՝ երկամարտում ցույց տալով 195 կգ: 2019 թվականին Լաս Վեգասում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 76 կգ քաշայինների պայքարում երկամարտի 208 կգ արդյունքով:

Բաթումիում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Գյուրջյանը երկամարտում հավաքեց 217 կգ եւ գրավեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 120 կգ։ Պոկում վարժությունում 97 կգ-ով չորրորդն էր։

2019-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը երկամարտի 215 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ծանրորդուհին հայտավորվել է երկամարտի 230 կգ նախնական պատվերով: Նույն քաշով են հայտավորվել նաեւ Թուրքիայի ներկայացուցիչ Ռաբիա Կայան եւ Լեհաստանի ներկայացուցիչ Վերոնիկա Զելինսկան: Ֆավորիտների շարքում են Ուկրաինան ներկայացնող Ալինա Մարուշչակը (235 կգ) եւ 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն,  Ֆրանսիան ներկայացնող Նայո Գայոլեն (238 կգ):

Կանանց 81 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:50-ին:

Երեկոյան մրցահերթում մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, որոնք հանդես են գալիս նոր՝ 96 կգ քաշային կարգում: Հիշեցնենք, որ Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց 89 կգ քաշայինների պայքարում: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Դավիթ Հովհաննիսյանը:

Հակոբ Մկրտչյանի առաջին մեծ հաջողությունը եղել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 77 կգ քաշայինների պայքարում ծանրորդը նվաճել է ոսկե մեդալ: Նույն տարվա աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը 14-րդն էր: Աշխարհի առաջնության անհաջող ելույթից հետո Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-21 առաջնությունում: Ապա 7-րդ տեղը զբաղեցրել 2017 թվականի Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում: 2018 թվականին Լեհաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել 94 կգ քաշայինների պայքարում երկամարտի 368 կգ արդյունքով: 2018 թվականի աշխարհի առաջնությունում 7-րդն էր:

Բաթումիում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո (371 կգ, Եվրոպայի ռեկորդ), Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն (167+208):  

2019-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Մկրտչյանը հռչակվեց չեմպիոն՝ երկամարտի 375 կգ արդյունքով եւ սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում՝ 210 կգ:

2019 թվականի հոկտեմբերի 26-ին NEWS.am Sport-ին տված հարցազրույցում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը հայտարարեց քաշային կարգը փոխելու եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար պայքարելու մտադրության մասին: «Ով, ինչ ուզում է մտածի, ես փոխելու եմ քաշային կարգս եւ փորձելու եմ ուժերս Օլիմպիական խաղերում, քանի որ այժմ իմ գլխավոր նպատակը օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճելն է»,- հայտարարեց Հակոբ Մկրտչյանը: Այդ տարի ծանրորդն ընդգրկվեց 2019թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում:

2020 փետրվարից Մկրտչյանը հանդես է գալիս 96 կգ քաշային կարգում: Նոր քաշում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը արծաթե մեդալ նվաճեց Իրանի Ռաշտ քաղաքում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը ֆավորիտների շարքում չէ: Հայաստանի ներկայացուցիչի նախնախական պատվերը 370 կգ է: Նրանից 5 կգ-ով ավելի հայտավորվել է Դավիթ Հովհաննիսյանը, որը նույնպես ֆավորիտների մեջ չէ:

Դավիթ Հովհաննիսյանը 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է: Մեծահասակների Եվրոպայի առաջնության առաջին փորձը եղել է Բաթումի-2019-ը, որտեղ երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Նույն տարում աշխարհի առաջնությունն անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար եւ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը: Աշխարհի առաջնության անհաջող փորձից հետո Հովհաննիսյանը բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:  

Տղամարդկանց 96 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կսկսի Երեւանի ժամանակով 20:50-ին:

Ապրիլի 3-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է մեկ ոսկե, մեկ բրոնզե եւ 5 փոքր մեդալներ: Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Կարեն Ավագյանը՝ 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Ավագյանը պոկում վարժությունում 175 կգ-ով փոքր ոսկե մեդալի է արժանացել, հրում վարժությունում՝ 200 կգ-ով փոքր արծաթ: Նույն քաշում բրոնզե մեդալակիր է դարձել Անդրանիկ Կարապետյանը: Հրում վարժությունում 170 կգ-ով Կարապետյանն արժանացել է նաեւ փոքր բրոնզե մեդալի:

Կանանց հավաքականից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Յայլյանը 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։

Տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը (150+196), հրում վարժությունում Հարությունյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը 14 ծանրորդով է ներկայացել:

Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 4 մասնակից՝ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը, տղամարդկանց 102 կգ քաշային կարգի ներկայացուցիչներ Սամվել Գասպարյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Այդ օրը պայքարի մեջ կմտնի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում:

Ապրիլի 11-ին՝ առաջնության վերջին օրը, մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝ Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է
Ամենադիտված