Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է նախագծերի իրականացման համար. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկերոջ հետ խոսել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է։ Տարածաշրջանում բարեկեցության ապահովման հետ մեկտեղ՝ մենք հնարավորություն ունենք իրականացնել կարևոր նախագծեր և կարգավորել հարաբերությունները։ Եթե Հայաստանը դրան դրական վերաբերվի, Հարավային Կովկասն ապագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»,- հայտարարել է Չավուշօղլուն։