Ռուսաստանում տագնապի ազդանշանով բարձրացվել են «Իսկանդեր» համակարգերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հանձնաժողովը սկսել է Արևելյան ռազմական շրջանի կազմավորումների ու զորամասերի ստուգումները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության կայքից:
Բուրյաթիայի Հանրապետությունում տեղակայված համազորային բանակում հանձնաժողովի աշխատանքների ընթացքում տագնապով բարձրացվել է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի հրթիռային կազմավորումը:
Զինծառայողները մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի հասցվելուց հետո սարքավորումներով ուղևորվել են դեպի տվյալ տարածք ՝ մշակելով համապարփակ ապահովման բոլոր տարրերը: Տեղ հասնելուն պես անձնակազմը կատարել է առաջադրանքները ըստ նախատեսվածի՝ կատարելով հրթիռների էլեկտրոնային արձակում նախատեսված թիրախների ուղղությամբ:
Հանձնաժողովը, բացի տարբեր աստիճանի մարտական պատրաստության բերելու նորմատիվների կատարման ստուգումից, գնահատել է ընդհանուր պարկի վիճակը, զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի պահպանման և շահագործման պայմանները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հանկարծակի հասնող տվյալների արագ արձագանքմանը և դժվարին մարտավարական իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնելու համար կարճ ժամանակում տարբեր էշելոնների հրամանատարների պատրաստությանը:
Ստուգվել են նաև Արևելյան ռազմական շրջանի միավորված սպառազինության մոտոհրաձգային և տանկային կազմավորումները:
Բացի մարտական պատրաստությունից, հանձնաժողովը ստուգում է օպերատիվ, զորահավաքային և մարտական պատրաստվածության մակարդակը, կազմավորման և զորամասերի ծառայության կազմակերպման ասպեկտները: