Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրազդան-5»-ի դադարեցմամբ ՀՀ-ում սկսվել է էներգետիկ ճգնաժամ, մենք անուղղակիորեն կախվածության մեջ ենք մնալու Ադրբեջանից․ Վահե Դավթյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, որը և շահագործում է կայանը, հայտնել են, որ դա պայմանավորված է կայանում տեղակայված գազատուրբինային տեղակայանքի (որը հիմնական սարքավորումն է)  կապիտալ նորոգման անհրաժեշտությամբ, առանց որի դրա հետագա աշխատանքը անհնար է։ Հետո ընկերության պարզաբանման մեջ ներկայացվում է, որ այն շահագործելը ընկերության համար շահութաբեր չէ և դեռ ավելին, այս ընթացքում գործարկման արդյունքում ընկերությունը ֆինանսական վնասներ է կրել։ Էլեկտրակայանի շահագործումից Հայաստանի էներգտիկ համակարգին սպառնացող վնասների մասին Tert.am-ը զրուցել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսացության խորհրդի անդամ Վահե Դավթյանի հետ։

Ըստ նրա՝ ստեղծվում է մի իրավիճակ, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի պակասուրդի պայմաններում ստիպված է լինելու գնալ էլեկտրաէներգիայի ներկրման ճանապարհով, ինչը տեղավորվում է այժմ իրականացվող էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման տրամաբանության մեջ, սակայն խոշոր հաշվով հակասում է  Հայաստանի էներգետիկ շահին, որն ի սկզբանե Հայաստանի էներգետիկ  համակարգը և էներգետիկ անվտանգության ապահովման մոդելը խարսխել  էր կայուն արտահանման սկզբունքի վրա։

-Պարոն Դավթյան, Դուք տեղեկանալով «Հրազդան-5» էլեկտրակայանի շահագործման դադարեցման մասին՝ ահազանգել էիք, որ Հայաստանում սկսվել է էներգետիկ ճգնաժամ։ Ինչո՞վ է բացատրվում Ձեր անհանգստությունը։

-Նախևառաջ փաստենք, որ 2000-ականներից ի վեր նմանատիպ իրավիճակում Հայաստանի էներգետիկ համակարգը երբևէ չի հայտնվել։ Մենք, այսօր փաստացիորեն ունենալով էլեկրաէներգիա արտադրող դրվածքային հզորությունների ավելցուկային էներգետիկ համակարգ, հայտնվել ենք էլկտրաէներգիայի պակասորդի պայմաններում։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով։ Նախքան «Հրազդանի» ՋԷԿ-ին անցնելը, երկու բազային գործոն արձանագրենք․ առաջինը վերանորոգման նպատակներով այս տարի ատոմակայանի 141 օրով կանգնացնելն է, որի արդյունքում էներգետիկ համակարգը չի ստանա շուրջ 560 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, երկրորդը՝ արցախյան պատերազմի արդյունքում շուրջ 30 հիդրոէլեկտրակայանների անցնումն է թշնամուն, ինչի արդյունքում, այն ծրագրերը, որոնց գործարկման ժամանակ 330 միլիոն կՎՏ/ժ էլեկտրաէներգիա պետք է ներմուծվեր Հայաստան, ձախողվեցին։ Դրանց արդեն գումավում է երկրի խոշոր գեներացիոն օբյեկտի՝ «Հրազդան-5»-ի շահագործումից դուրս հանելու ռիսկը։ Այս պահի դրությամբ այն տնօրինող ընկերությունը չի հայտարարել վերջնականապես ՋԷԿ-ի շահագործումը դադարեցնելու մասին, բայց բոլոր միտումները տանում են դրան։

Փաստորեն ստեղծվում է մի իրավիճակ, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի պակասոդի պայմաններում ստիպված է լինելու գնալ էլեկտրաէներգիայի ներկրման ճանապարհով, ինչը տեղավորվում է այժմ իրականացվող էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման տրամաբանության մեջ, սակայն խոշոր հաշվով հակասում է  Հայաստանի էներգետիկ շահին, որն ի սկզբանե Հայաստանի էներգետիկ  համակարգը և էներգետիկ անվտանգության ապահովման մոդելը խարսխել  էր կայուն արտահանման սկզբունքի վրա։

Զուտ սպառողական տեսանկյունից, ես չեմ կարծում, որ մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, որ կլինեն հովհարային անջատումներ, էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մեջ։ Երբ խոսում ենք էներգետիկ ճգնաժամի մասին, նկատի եմ ունենում հենց  անվտանգային ճգնաժամը։ Արդեն իսկ կառավարությունը հայտարարել է, որ այս պակասորդը ստիպված է լինելու լրացնել Վրաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի հաշվին։ Վրաստանը ևս այժմ գտնվում է էներգետիկ պակասորդի պայմաններում, ինչը պայմանավորված է Վրաստանում գործող խոշոր էներգետիկ օբեկտներից մեկի՝ «Ինգուրի» հիդրոէլեկտրակայանի՝ վերանորոգման նպատակներով կանգնեցման հետ։

Այս իրավիճակում Վրաստանը ստիպված է իր էլեկտրաէներգետիկ պակասորդը լրացնել կրկին ներկրման միջոցով։ Երբ նայում ենք Վրաստանի էլեկտրաէներգիայի ներկրման կառուցվածքը, ապա տեսնում ենք, որ այնտեղ առյուծի բաժինը զբաղեցնում է ադրբեջանական «Ազեր էներջի» ընկերությունը։ Առավել քան պարզ է, որ Վրաստանից Հայաստան ներկրվող էլեկտրաէներգիան ունենալու է ադրբեջանական ծագում, այսինքն, Վրաստանը ստիպված է լինելու իրականացնել վերաարտահանման գործառույթ։

Երբ խոսում ենք էներգետիկ անվտանգության մասին, հենց սա էլ նկատի ենք ունենում․ փաստորեն մենք անուղղակիորեն կախվածության մեջ ենք մնալու Ադրբեջանից՝ մեր թշնամուց։

Երբ հարցը տեղափոխում ենք ավելի երկարաժամկետ զարգացման տրամաբանության մեջ, ապա տեսնում ենք հետևյալը, որ վրացական շուկայում փորձում են ամրապնվել նաև թուրքական էներգետիկ  ընկերությունները։ Այժմ Թուրքիան իրականացնում է մի շարք խոշոր էներգետիկ նախագծեր։ Խոսքը մի քանի ատոմականների կառուցման մասին է, և նպատակն է՝ ոչ միայն նվազեցնելը Թուրքիայում ներկայումս առկա էլեկտրաէներգիայի պակասորդը, այլ նաև՝ 2023 թվականից ի վեր սկսել ատիիվորեն դիրքավորվել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկայում՝ այստեղ հանդես գալով, որպես գլխավոր դերակատար՝ «դրայվեր»։ Հաշվի առնելով արդեն շահագործման հանձնված Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան 700 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգետիկ կամուրջը և նաև այն նոր ենթակառուցվածքային լուծումները, որոնք տալիս են Թուրքիան և Վրաստանը, պետք չէ բացառել, որ այդ նույն էլեկտրաէներգիան սվոթային տարբերակով վերաարտահանվելու է նաև Հայաստան։

Նաև հաշվի առնելով, որ հիմա մեզանում բացակայում է խոշոր էներգետիկ ծրագրերի ռազմավարությունը, ձախողված են Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի իրականացման աշխատանքները, ձախողված է արտահանման քաղաքականությունը, պետք է փաստենք, որ Հայաստանը սկսում է հայտնվել այլևս կախյալ իրավիճակում։

-Պարո՛ն Դավթյան, ինչու՞ հասանք այս օրին․ այսօրվա իշխանությունների անփորձությա՞ն պատճառով է, թե՞ գիտակցված քաղաքականության արդյունք է ստեղծված իրավիճակը։ Ե՞րբ սխալվեցինք։

-Տեխնիկական առումով միշտ էլ խնդիրներ եղել են։ 2012-2013 թվականներից ի վեր մենք ունեցել ենք որոշակի խնդիրներ՝ կապված դեպի Վրաստան էլեկտրաէներգիա արտահանման հետ։  Բայց 2015 թվականին կնքվեց Իրան-Հայաստան-Վրաստան –Ռուսաստան էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը, որը կոչված էր հենց ճեղքելու այն էներգետիկ բլոկադան, որում գտնվում է Հայաստանը։ Սա մեծ շանս էր՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման և աշխարհատնտեսական սուբյեկտայնության բարձրացման համար։ Բայց 2018 թվականից հետո էապես փոփոխվեց քաղաքականությունը․ որոշում կայացվեց, որ ամբողջությամբ վերանայվելու է այս ծրագրի իրականացման սցենարը։ Հայտարարվեց, որ պետք է վերանայել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագիծը։ Մինչ այժմ վերանայում են։ Մինչ այժմ այլ նախագիծ չեն հաստատել, մինչդեռ 2018 թվականին արդեն հաստատված ծրագիր կար, և վրացիները սպասում էին, երբ հայկական կողմը կսկսեր աշխատանքները, որպեսզի մյուս կողմից էլ իրենք լծվեին նախագծի իրականացմանը։

Ինչ վերաբերում է իրանական ուղղությանը, ապա նախատեսված էր, որ 2019 թվականի ավարտին, ամենաուշը՝ 2020 թվականի սկզբին Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդան գիծը պետք է հանձնված լիներ շահագործման։ Առ այսօր այդ նախագիծը պատրաստ է մաքսիմում 30 տոկոսով։ Սա հարցի զուտ կիրառական կողմն է։ Բայց ևս մի բան եմ ցանկանում առանձնացնել․ 2018 թվականից ի վեր Հայաստանի էներգետիկայի  զարգացման ռազմավարության կազմման գործընթացը հանձնված է օտարերկրյա՝ USAID գործակալությանը, որն առաջարկեց 2019-2036 թթ մինիմալ ծախսերով Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարություն, որը թերևս հիմք հանդիսացավ վերջերս «Հայաստանի էներգետիկայի ռազմավարություն 2020-2040» ծրագրի համար։ Դրանում մենք տեսնում են, որ շեշտադրումը դրվում է ոչ այնքան Իրանի հետ երկխոսության զարգացման վրա, ինչը տարօրինակ է, որովհետև այն մեր արտահանման կարևոր ուղղություններից է եղել, որքան Վրաստանի հետ առևտրի զարգացման վրա, համատեղ ենթակառուցվածքների ձևավորման և օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։ Հաշվի առնելով վերոնշյալ գործընթացներում Բաքվի և Անկարայի ակտիվացումը վրացական էներգետիկ շուկայում՝ դժվար չէ պատկերացնել, թե որտեղից են գալու ներդրումները։

Ես կարծում եմ, որ կրկին գործ ունենք դավաճանական գործունեության հետ։ Դավաճանությունը ոչ միայն Արցախում է տեղի ունեցել, ոչ միայն մեր սահմաններին՝ Սյունիքում, այլ տեղի է ունենում մեր պետական քաղաքականության իրականացման գրեթե բոլոր, այլ թվում, էներգետիկ ոլորտում, որը ազգային անվտանգության ապահովման հենասյուներից է։

-Այսինքն՝ կարծու՞մ եք՝ այն ինչ ասացիք, միտումնավո՞ր է արվում։

-Ավելի քան վստահ եմ, որովհետև բավական է՝ համադրելը այն բոլոր քայլերը, որոնք արվել են այս իշխանությունների կողմից 2018-ից ի վեր, որպեսզի հասկանանք, որ իրականում այս ամենը պարզապես դիլետանտության, փնթիության արգասիք չեն։ Բայց երբ խոսում ենք էներգետիկ անվտանգության մասին, պետք է նկատենք, որ 2018 թվականից ի վեր տարվել է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է եղել Հայաստանի սուբյեկտայնության  նվազեցմանը։ Այսօր մենք քաղում ենք դրա պտուղները։ Եթե այս իշխանությունները առաջիկա ընտրություններին կարողանան քաղաքականապես վերարտադրվել, ապա այս սցենարը անպայման կյանքի կկոչեն՝ Հայաստանը 2023 թվականից ի վեր ավելի քան կախյալ իրավիճակում կգտնվի Թուրքիայից։

-Իսկ հնարավորություն կա՞ կանխելու այդ կախվածության առաջացումը։

-Եթե Հայաստանում տեղի ունենա խորքային քաղաքական փոխակերպում, և ձևավորվի ազգային իշխանություն, ոը կառաջնորդվի ազգային շահերով, ապա, անշուշտ, կարելի է դա կանխել։

-Ինչպե՞ս պետք է արվի դա, երբ  օրինակ, «Գազպրոմ Արմենիայի» համար եկամտաբեր չէ «Հրազդան-5»-ը շահագործել, երբ հնարավոր է, որ Վրաստանն ու Իրանը չցանկանան մեզ հետ այլևս առանձին համագործակցել․․․

-Նախևառաջ պետք է սահմանել Հայաստանի ազգային էներգետիկ շահը։ Ինչու՞մ է այն կայանում․ այն կայանում է Հայաստանի էներգետիկայի արտահանման ռազմավարության զարգացման մեջ։ 2018 թվականից ի վեր ՀՀ իշխանությունները երբեք չեն խոսել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման դիվերսիֆիկացման ռազմավարության մասին։ Կարող ենք փաստել, որ եթե Հայաստանում ձևավորվի ազգային իշխանություն, ապա էներգետիկ քաղաքականությունը կփոխվի․ պետք է կազմել երկրի էներգետիկ անվտանգության նոր դոկտրին, որը խարսխված կլինի երկրի էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործման վրա, իսկ դա նշանակում է էլեկտրաէներգիայի արտահանման դիվերսիֆիկացիա։

Այսօրվա դրությամբ մենք չունենք էներգետիկ դիվանագիտություն։ Մենք չունենք լոբբիստական ինստիտուտներ, որոնք մեզ համար առանցքային շուկաներում կփորձեն առաջ տանել մեր էներգետիկ շահը։

Այս առումով մեզ համար հեռանկարային ուղղություն է Վրաստանը, այն ունի էլեկտրաէներգիայի աճող պահանջարկ և մինչև 2030 թվականը այն գերազանցելու է 17 միլիարդ կվ/ժ էլեկտրաէներգիան, ինչը հնարավորություններ է բացում Հայաստանի համար։

Կարևոր է նաև իրանական ուղղությունը։ Թեև այսօր այստեղ ակտիվանում են «Ազեր էներջի»-ն, Թուրքմենստանը, սակայն հաշվի առնելով, որ հայաստանյան էներգետիկ համակարգում շարունակում է գերիշխել ռուսական կապիտալը  և հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի միջև բավականին սերտ ռազմավարական համագործակցության խորացման միտումները, կարծում եմ, որ դա կարող է իր անդրադարձ ունենալ Հայաստա-Իրան էներգտիկ երկխոսության վրա։

Առավել երկարաժամկետ պլանավորման համար, ես առավել քան վստահ եմ, որ ճիշտ էներգետիկ քաղաքականություն իրականացնելու դեպքում, կարող ենք հավակնություն ունենալ Իրանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի պետություններ դուրս գալու, խոսքը մասնավորապես Սիրիայի և Իրաքի մասին է։ Սիրիան այսօր գտնվում է էներգետիկ խոր ճգնաժամի մեջ, մասնավորապես  էլեկտրաէներգետիկ պակասորդի պայմաններում։ Այդ պակասորդը հաղթահարելու և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու գործում այսօր շատ մեծ է Ռուսաստանի դերակատարումը։ Այս ուղղությունները, որոնց մասին խոսում եմ, նոր չեն ձևավորվել։ Դրանք առկա էին նաև Խորհրդային Միության տարիներին։ Այստեղ մենք ճիշտ աշխարհաքաղաքական պլանավորման և էներգետիկ դիվանագիտության գործիքակազմի կարիք ունենք։

Այս իշխանությունները գնացել են Հայաստանի էներգետիկայի ապաանվտանգայնացման ճանապարհով, էներգետիկան սկսվել է դիտարկվել զուտ սպառողական տրամաբանության շրջանակներում, այլ ոչ թե աշխարհառազմավարական տեսանկյունից։ Սա է պատճառը, որ ոտնահարված է Հայաստանի ատոմակայանը, սա է պատճառը, որ Հայաստանի համար այդքան մեծ Հյուսիս-Հարավ էլեկտրաներգետիկ միջանցքն այսօր գործարկված չէ։

Ազգային իշխանություններ ունենալու պարագայում մենք կունենանք այդ ամենը․ մենք ունենք մեկ առավելություն․ ունենք ավելցուկային էներգետիկ համակարգ։ Սա նշանակում է, որ ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է արտահանման ուղղությունը և դիրքավորվել տարածաշրջանում։

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդու
Ամենադիտված