Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկինում ուսանողական վարձավճարներից ԱԱՀ չէր գանձվում, հիմա գանձվելու է, իսկ դա նշանակում է, որ բուհերը մեխանիկորեն պետք է բարձրացնեն ուսման վարձերը. Կրթության փորձագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, կատարվել են մի շարք փոփոխություններ: Օրինակ՝ այն, որ դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի:

Այս ամենի հետ մեկտեղ, որոշակի փոփոխություններ կլինեն պետական ֆինանսավորման ձևերի մասով: Եթե նախկինում պետության կողմից հատկացվում էին անվճար ու վճարովի տեղեր, ապա նոր օրենքի կարգավորումներով կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ:

Ուսման վարձի փոխհատուցումը կիրականացվի 3 ձևով. պետական կրթաթոշակով, որը տրվելու է ուսանողին՝ բարձր առաջադիմության և ուսումնական հաջողությունների համար, ուսանողական նպաստով, որը տրվելու է սոցիալական խոցելի խմբերին՝ անկախ նրա կրթական ցուցանիշներից, ինչպես նաև ուսանողական ֆինանսական խրախուսումով, որն ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական և հետազոտական ձեռքբերումների համար տրվելու է լավագույն ուսանողներին։ Նոր օրենքի համաձայն, ընդունելության ժամանակային փոփոխությունը վերաբերում է նրան, որ ուսումնական տարվանից առնվազն երկու տարի առաջ բուհերը հրապարակում են ընդունելության պահանջները, նշում այն առարկաները, որոնք պետք է հանձնեն դիմորդները բուհ ընդունվելու համար: 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ցանկացած բուհում՝ լինի պետական կամ ոչ պետական, «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կլինի պարտադիր:

168.am-ի հետ զրույցում Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, խոսելով մեկից ավելի բուհում սովորելու հնարավորության մասին՝ ասաց.

«Դա տեսական հնարավորություն է, որը թույլ է տալիս նոր ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Այստեղ, իհարկե, խոսք չի գնում վարձերի մասին, որոնք առանց այդ էլ առաջիկայում պետք է ստիպված բարձրանան, որովհետև ավելացված արժեքի հարկը, որը նախկինում չէր գանձվում ուսանողական վարձավճարներից, հիմա սկսելու է գանձվել, իսկ դա նշանակում է, որ բուհերը մեխանիկորեն պետք է բարձրացնեն ուսման վարձերը, և լրացուցիչ դժվարություններ կառաջանան, առավել ևս, որ կրթությունն այն բնագավառն է, որ պետք է հավասարություն լինի: Պետք է հաշվի առնեն, թե ուսանողն ինչպիսի ընտանիքից է՝ հարո՞ւստ, թե՞ ոչ, իսկ փորձը ցույց է տալիս, որ ավելի վատ պայմաններում գտնվող ընտանիքների երեխաները միշտ ուսման առաջադիմության ավելի բարձր ցուցանիշներ են գրանցում, քան մյուսները, և պետք է կրթությունը, ինչքան հնարավոր է՝ լինի մատչելի, որպեսզի չկորցնենք այն տաղանդները, որ այսօր ունենք դպրոցներում և հատկապես՝ գյուղական բնակավայրերում»:

Կրթության փորձագետը նշեց՝ դրական է նաև այն, որ դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ առարկաներից պետք է քննություն հանձնի:

«Ուսումնասիրել ենք Արևմտյան Եվրոպայի փորձը, որտեղ բուհերը նախապես իրենց ռազմավարությունը հայտարարում են, և այն դիմորդները, որոնք որ դիմելու են այդ բուհեր, անպայման չէ՝ դպրոցն ավարտեն, նոր դիմեն, նրանք ընթացքում արդեն դիմելու հնարավորություն են ունենում, ընդ որում՝ մեկից ավելի բուհեր: Հետո, միավորներ հավաքելուց նոր կկարողանան ընտրել, այսինքն, եթե բուհն առաջարկում է որակյալ կրթություն, և բուհի շրջանավարտները կարողանում են հեշտությամբ գտնել աշխատաշուկայում իրենց տեղը, բոլոր դիմորդները կձգտեն այդպիսի բուհեր գնալ և այդպիսի մասնագիտություններ ընտրել, ու նախապես կողմնորոշվելու համար, իհարկե, դա դրական է: Իսկ կիրառման առումով արդեն մտահոգություններ կան, որովհետև մեր ոչ կրթական համակարգը, ոչ էլ վարչական աշխատակազմը՝ և՛ բուհերում և՛ ԿԳՄՍՆ-ում, պատրաստ չեն, դրանք այս պահի դրությամբ ուղղակի գաղափարի մակարդակում են, հետևաբար՝ պետք է տեսնել՝ ինչ խնդիրներ կան, դրանք լուծել, ապա անցնել իրագործման»,- մանրամասնեց Ատոմ Մխիթարյանը:

Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է մահացել Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Պարմեջանո Ռեջանո պանիրՖրանսիան կուժեղացնի վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայտնվել էր ջրի տակ․ Սևանում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը փրկվեց «Հայաստանը ծանր գին կվճարի Փաշինյանի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար. «Էրդողանն արդեն ամեն ինչ որոշել է»»Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ստամբուլի հայկական գերեզմանները պղծած անձն ընդունել է մեղքը ԱԱ․ ըմբիշ Էրիկ Պապիկյանը հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 87,33 դոլարի «Փորձագետներ. Ինչպես է հայկական բիզնեսը մահանալու ռուսական շուկայից դուրս գալուց հետո»«Ռեալ»-ը նորեկ ունի. պաշտոնական․ Իտալացի լեգենդ Ֆրանկո Բարեզին է կյանքից հեռացել Գազ չի լինի․ հասցեներՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն Վաճառքի է հանվել առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը․ պատմության այս օրը (31 հուլիս) Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրՓաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան «Ալի էս-Սալեմ» բազային հասցված հարվածի մասին Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները աճել են ԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով Գառնիում մի մարդ եղբորս անունը գոռացել է, դուրս է եկել. ինչպես են գտել 14-ամյա տղային «Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան
Ամենադիտված