Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրծրուն Հովհաննիսյանը, որն արցախյան վերջին պատերազմի ժամանակ ղեկավարում էր «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա ասուլիսները, պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Արծրուն Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է մոտ մեկ շաբաթ առաջ։
Ըստ նախնական տվյալների` պատճառը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ունեցած տարաձայնություններն են։
Հիշեցնենք` նա այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի հուլիսին։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik.