Մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` ապրիլի 6-ին, ժամը` 17:00-20:00-ն, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Այս մասին Ինստագրամի իր էջի Stories բաժնում հայտնել է Գեորգի Կիմիչի թոռնուհին` պարուհի Սոֆի Դևոյանը:
«Իմ բարի պապիկ», «Կան մարդիկ, որոնք սիմվոլ են, գույն են, եղանակ և ընթացք փոխող»,- գրառել է պարուհին:
Հիշեցնենք, որ մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը մահացել է ապրիլի 4-ին: Գեորգի Կիմիչը վարակված էր կորոնավիրուսով։ Երկար ժամանակ է՝ նա պայքարում էր կյանքի համար:
Գերոգի Կիմի Պողոսյանը ծնվել էր 1952 թվականին: Բժիշկ Պողոսյանը «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վերարտադրության և անդրոլոգիայի բաժանմունքի վարիչն էր, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու։
