Ռուսաստանցիներին բացահայտել են կորոնավիրուսային պատվաստումից հետո անընկալությունը բարձրացնելու մեթոդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Ռուսաստանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գլխավոր արտահաստիքային մասնագետ Վլադիմիր Չուլանովը բացահայտել է պատվաստումից հետո կորոնավիրուսի նկատմամբ անընկալությունը բարձրացնելու միջոցը: Նա այդ մասին հայտնել է անվանել է «Վեստի FM» ռադիոկայանի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մասնագետի խոսքով` պատվաստված կամ կորոնավիրուսի ցածր չափաբաժիններով հիվանդ քաղաքացիների հետ շփումը կարող է պահպանել անընկալությունը:
«Այն կարող է աշխատել որպես մի տեսակ պատվաստման բնական ուժեղացուցիչ և ուժեղացնել անընկալությունը վարակի նկատմամբ», - բացատրել է Չուլանովը:
Նա նաև ռուսաստանցիներին հորդորել է COVID-19-ի դեմ պատվաստումից հետո չստուգել հակամարմինների մակարդակը, քանի որ լայնածավալ կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը շատ արդյունավետ են: Չուլանովը հավաստիացրել է, որ պատվաստումներից հետո գրեթե յուրաքանչյուր մարդ իմունային պատասխան է ստանում: